«Հպարտ եմ և երջանիկ», «Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքում». ինչպես հայտնի մարդիկ արձագանքեցին Սևակի հաղթանակին

Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է, թե «Դեպիւ եվրատեսիլի» շրջանակում հայտնիներից ով ում էր սատարում սոցիալական ցանցերում։ Նախագծում հաղթեց, և Հայաստանը «Եվրատեսիլ 2018»–ին կներկայացնի Սևակ Խանաղյանը։

Այժմ ներկայացնում ենք, թե հայտնի մարդիկ ինչ գրառումներ են արել Սևակի հաղթանակից հետո։

Լուսինե Բադալյան

«Տեղական բոլոր տեսակի ընտրությունների նկատմամբ անվստահություններից հետո, հասանք միջազգային ժյուրի հասկացության հեղինակազրկմանը։)))) Սևակի մասին նախորդ շաբաթվա ստատուսս հավաստում է, որ դեմ չէի իր գնալուն, բայց չի կարող որևէ մեկն այս աշխարհում ինձ համոզել, որ որևիցե միջազգային ժյուրի Լուսինեին ու Ամալիային կտար բարձր միավոր։)))) ուղղակի չի կարող։))) Նույնիսկ ամենաանգրագետ ժյուրին։))))))))) բացառվում է։))) Մարիամին ու Հասմիկին ցածր, Լուսինեին բարձր ( լավ աղջիկ էր երևում, ցավոք, մեզ մոտ պրոֆեսիոնալիզմը 2֊րդ, 3֊րդ, 10֊րդ տեղում է բոլոր հարցերում) ասենք ինչքան հեռու պիտի լինի էդ մարդը երաժշտությունից։)))) ժողովուրդն ավելի արդար էր քվեարկել։)))) գոնե մի ասեք միջազգային ժյուրի, փոխարինեք այլ տերմինով։)))) ասեք արտասահմանում ապրող հայ երգիչներ, մերոնք և այլն ։)))))))))

Սևակին շնորհավորում եմ

#NEMRA ջաաան!!!! Ապրեք !!!! Ժողովուրդն էլ ձեզ ճանաչեց , սիրեց ։) բնական ճանապարհով ։)

Ժակ

Դժվար էր սխալվել հաղթողի առումով. շնորհավորում եմ Սևակին:

Nemra, ի հեճուկս բոլոր թերահավատների՝ արեցիք առավելագույնը և ամեն լավ բան դեռ առջևում է…

Անահիտ Հարությունյան

Հերթական սխալ ընտրություն, ոչ երգ, ոչ ձայն, անճաշակ ու անիմաստ հագուկապ, ոչ մի շոու։ Մի խոսքով հերթական անգամ համոզվելու ենք, որ ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքում։

Ժաննա Բուտուլյան

Նման պահերին, երբ արդարություն է տիրում, խենթանում եմ երկրիս համար։ Բացարձակ հաղթանակ։ Հպարտ եմ և երջանիկ, որ Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացնելու է իսկական հայ տղա` հեղինակային հայերեն երգով։ Սա արդեն հաղթանակ է։

Նարեկ Բավեյան

Երնեկ ձեր Եվրահավեսին։

Տյոմ Հակոբյան

Շնորհավորում եմ ընկերոջս Հաղթանակի և Հայաստանը «Եվրատեսիլում» այս տարի ներկայացնելու համար։

Արա Ղազարյան

Սարո Թովմասյանը ներվային ծխում ա…

Ի՜նչ շանս բաց թողեց …

Քանի՞, քանի՞…

Խաղն ավարտվեց սևերի հաղթանակով, կամ վերջին անդրադարձս «Դեպի Եվրատեսիլին»

1. Մանրուքների հետևից ավել-պակաս չընկնելով` ասեմ, որ շոուն հաջողված էր:

2. Մինչ7 հեռուստատեսային մեկնարկը հավանում էի Ռոբերտ Քոլոյանի և Թամարի երգերը, բայց եթերում հասկացա, որ կատարողական առումով շատ տխուր են, բեմադրություն չկար, բեմական շարժումը սաղմնային մակարդակի վրա էր: Ի վերջո, «Եվրատեսիլը» ռադիո մրցույթ չի:

3. Նեմրայի երգը լավ էր: Կատարումը տխուր էր, անվստահ: Դերասանի վարպետություն, արտիստիզմ բառերն ակտիվ բացակայում էին: Լիքը մարդ քվեարկել էր Նեմրայի օգտին մնացած ֆավորիտներից տրաքելու պատճառով միայն:

4. Մհերը փոխել ա իր իմիջն ու հայտնվել ա անհասկանալի վիճակում: Նախկին վառ անհատականությունը ներկայացել էր «սև սառոչկով հայի» կերպարով: Բեմում ինչ-որ անհասկանալի «բռուտալ» ձյաձյա էր, որը ոչ մի կապ չուներ մեր ճանաչած Մգեռի հետ: Իսկ բեմադրությունը վե՜րջն էր: Փորին կապած պլանշետով հղիության ուլտրասաունդը ցուցադրող ու բեմի վրա «պռոսծին» ծննդաբերող պարուհի-ծննդկանի ներկայությունը փետրվար ամսվա հայտնությունն էր:

5.Որպես բանական ու «մի քիչ» էլ բնագավառից տեղյակ մարդ` ես շատ լավ գիտեի, որ Կամիլի շանսերը շա՜տ մինիմալ են: Նրան քաջալերում էի, որովհետև մնացածից տարբերվում էր ու լիքը կարծրատիպեր էր փորձում ջարդել: Ակնհայտ էր, որ պրոֆեսիոնալ թիմ ա կանգնած Կամիլի թիկունքին, սակայն վերջին պահին Կամիլն իր ստեղծած կերպարին էստրադայի բեմից տարավ կրկեսի արենա ու դրանով կատարումը վերածեց բալագանի: Ամենաքիչը դա կուզեի, որ լիներ: Կամիլը պետք ա ներկայանար որպես երգչուհի, սակայն նա ավելի շատ կլոունեսա էր: Իսկ «Եվրատեսիլը» կրկեսի մասին չի:

5. Սևակը հիանալի վոկալիստ ա: Շնորհաշատ արտիստ: Երգը կատարեց գերազանց: Հիմա պրետենզիաներս` «Եվրատեսիլը» երգի մրցույթ ա: «Քամին» Եվրոպայում հիթային դառնալու և քլաբերում հնչելու շանսեր, կարծում եմ, չունի: Սարոյի «Քանի» երգի հետ նմանությունն էլ առանձին «բազառի» թեմա ա: Գլադիատորի սաղավարտ հիշեցնող հագուստը լավ կլինի Սևակն իր հետ Լիսաբոն չտանի: Սրտանց շնորհավորում եմ Սևակին: Նրան մաղթում եմ անկոտրում կամք և հաջողություն:

6.Մնացած կատարողներն ու երգերն իմ վրա տպավորություն չեն թողել, այդ իսկ պատճառով չեմ էլ խոսի մնացածների մասին: «Գլխավորը մասնակցությունն է» կարգախոսով նրանք ոնց եկան, այդպես էլ գնացին տուն:

Հ.Գ. Փորձեցի հնարավորինս օբյեկտիվ լինել և հուսով եմ, որ նոր ու վաղեմի ընկերներիս իմ քոմենթներով չեմ նեղացնի: Բոլորին մաղթում եմ լիքը ծափեր ու լեփլեցուն դահլիճներ: Վարձքներդ կատար:

Աղբյուր՝ Life.tert.am