Կարո՞ղ եք լուծել այս տրամաբանական խնդիրը, որը նույնիսկ համակարգիչն ի զորու չէ գլուխ բերել

Տեխնիկան շատ է զարգացել ու արդեն սկսել է մրցակցություն մարդկանց ու արհեստական  ինտելեկտի միջև։ Բայց կարծում ենք, որ մեխանիզմները դեռևս անզոր են հաղթել մարդուն։ Ապացույցն ահա այս խնդիրն է։

Քանի՞ տարեկան են այս 3 քույրերը, եթե.

  • նրանց տարիքները բազմապատկելու դեպքում ստացվում է 36
  • նրանց տարիքները գումարելու դեպքում ստացվում է 13
  • մեծ քույրը շիկահեր է

Կարողացա՞ք գտնել պատասխանը։

Եթե տարիքները բազմապատկելու դեպքում ստացավում է 36, ուրեմն ունենք հետևյալ հավանական տարբերակները.

  • 36 = 2 × 3 × 6, իսկ այս թվերի գումարը՝ 11
  • 36 = 2 × 2 × 9, իսկ այս թվերի գումարը՝ 13
  • 36 = 4 × 9 × 1, իսկ այս թվերի գումարը՝ 14
  • 36 = 4 × 3 × 3, իսկ այս թվերի գումարը՝ 10
  • 36 = 18 × 2 × 1, իսկ այս թվերի գումարը՝ 21
  • 36 = 12 × 3 × 1, իսկ այս թվերի գումարը՝ 16
  • 36 = 6 × 6 × 1, իսկ այս թվերի գումարը՝ 13
  • 36 = 36 × 1 × 1, իսկ այս թվերի գումարը՝ 38

Վերը գրվածից պարզ է դառնում, որ մնում է 2 հավանական տարբերակ. 2 + 2 + 9 = 13 կամ 6 + 6 + 1 = 13, որպեսզի բավարարվի նաև խնդրի 2-րդ պահանջը։ Ահա այստղ «քույրերից մեծը շիկահեր է» առաջին հայացքի անպետք ինֆորմացիան օգտակար է դառնում, քանի որ պնդումից կարելի է ենթադրել, որ մեծ քույրը երկվորյակ չունի, հետևաբար ճիշտ պատասխանն է՝ մեծ քույրը 9 տարեկան է, մյուսները՝ 2։

Աղբյուր՝ Blognews.am