Ահա, թե ովքեր են եղել միջազգային ժյուրիի կազմում. հրապարակվել են անուններ

«Եվրատեսիլի» պաշտոնական կայքում հրապարակվել են՝ Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի՝ միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքները․

**Առաջին կիսաեզրափակիչ **Շվեդիա — Սաշա Ժան Բապտիստ (Բեմադրող ռեժիսոր, պարուսույց) Էստոնիա — Մարտ Նորմետ (Եվրատեսիլ նախագծի պրոդյուսեր) Լատվիա — Զիտա Կամինսկա (Ռեժիսոր, Լատվիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Իսրայել — Թալի Էշկոլի (Հեռուստատեսային պրոդյուսեր, Եվրատեսիլյան էքսպերտ) Կիպրոս — Էվի Պապամայքլ (Կիպրոսի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Լեհաստան — Մաթեուս Գրզեսինսկի (Պրոդյուսեր, Լեհաստանի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար)

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոնակարգի համաձայն ՝ ժյուրիի քվեարկության արդյունքում հավասար քանակությամբ միավորներ գրանցելու դեպքում, նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն «12» միավորները։ Եթե մասնակիցները չեն ստացել «12» միավոր, նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն «10» միավորները եւ այսպես շարունակ մինչեւ «2» միավոր:

Երկրորդ կիսաեզրափակիչ Մալթա — Գորդոն Բոնելլո (Պրոդյուսեր, բեմադրող ռեժիսոր) Դանիա Մոլի Փլենք (Գործադիր պրոդյուսեր, Դանիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Իսլանդիա — Ֆելիքս Բերգսոն (Հաղորդավար, ռադիո մեկնաբան, Իսլանդիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Չեխիա — Յան Բորս (Հեռուստատեսային պրոդյուսեր, Չեխիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Բելառուս — Օլգա Սալամախա (Բելառուսի հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն, Բելառուսի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Վրաստան — Նաթիա Մշվենիերադզե (Միջազգային նախագծերի պատասխանատու, Վրաստանի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար)

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոնակարգի համաձայն ՝ ժյուրիի քվեարկության արդյունքում հավասար քանակությամբ միավորներ գրանցելու դեպքում, նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն «12» միավորները։ Եթե մասնակիցները չեն ստացել «12» միավոր, նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն «10» միավորները եւ այսպես շարունակ մինչեւ «2» միավոր:

Եզրափակիչ Իտալիա — Նիկոլա Կալիգիորե (Եվրոպական հեռարձակողների միության Եվրատեսիլյան հանձնաժողովի անդամ, Իտալիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Բելառուս — Օլգա Սալամախա (Բելառուսի հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն, Բելառուսի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Շվեդիա — Սաշա Ժան Բապտիստ (Բեմադրող ռեժիսոր, պարուսույց) Վրաստան — Նաթիա Մշվենիերադզե (Միջազգային նախագծերի պատասխանատու, Վրաստանի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Մալթա — Գորդոն Բոնելլո (Պրոդյուսեր, բեմադրող ռեժիսոր) Էստոնիա — Մարտ Նորմետ (Եվրատեսիլ նախագծի պրոդյուսեր) Ռումինիա — Օվի (Երգիչ, երգահան, պրոդյուսեր) Ֆրանսիա — Էդուարդո Գրացի (Ֆրանսիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար) Շվեդիա — Քրիսթեր Բյորկման (Եվրատեսիլ երգի մրցույթի պրոդյուսեր, Շվեդիայի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավար)