Այն ինչ գտանք Մարիամի ֆեյսբուքյան էջում կապշեցնի ձեզ. նոր սկանդալային մանրամասներ Մարիամ – Տիգրան զույգից

Նախորդ տարեվերջին շոու բիզնեսյան դաշտում ամենաքննարկվող զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանն էին: Լրատվամիջոցների հետ զրույցում երկուսն էլ հավաստիացրել էին՝ 40 ամյա Տիգրանն ամուսնալուծվել է կնոջից ու պատրաստվում է կյանքը կապել 19-ամյա դերասանուհի Մարիամի հետ: Հարսանիքի համար էլ օր էր ամրագրված՝ 2018 թվականի փետրվարի 14՝ հարսնացուի ծննդյան օրը:

Սակայն 2018-ն այնքան էլ ավետաբեր չեղավ նրանց համար. հետևորդների աչքից աննկատ չմնաց այն հանգամանքը, որ դերասանի  սոցցանցերի էջերից կտրուկ անհետացան երիտասարդ ընտրյալի հետ համատեղ լուսանկարները՝ տեղը զիջելով ընտանեկան լուսանկարներին. Տիգրան Մնացականյանը սկսեց կիսվել կնոջ և զավակների ֆոտոներով, թեև 19-ամյա հարսնացուն այդ հարցում չէր շտապում ու մինչև օրերս էլ դերասանի հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակում, կարծես, ակնարկելով, որ դեմ չէ կրկին միանալու գաղափարին:

Իսկ հիմա Boom-ը: Մարիամը ֆեյսբուքյան իր էջում, փետրվարի 14-ին (այն օրը, երբ պետք է կայանար հարսանիքը) հարսի զգեստով լուսանկար է հրապարակել և մակագրել.

«Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար… սիրում եմ ձեզ շատ: Կփորձեմ բոլորիդ պատասխանել:»

Հետևությունները թողնում ենք ձեզ: