Վերջապես մեկը խոսեց. 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի արձագանքը` իր և Տիգրան Մնացականյանի բաժանման լուրերին

«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում թողնել: Ձեզ երջանկություն».- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը` անդրադառնալով օրերս համացանցում շրջանառվող այն լուրերին, որ ինքն ու դերասան Տիգրան Մնացականյանը բաժանվել են: Մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել նաև Տիգրան Մնացականյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:

Նշենք, որ զույգի հարսանիքը նախատեսված էր փետրվարի 14-ին` Մարիամի տարեդարձի օրը, սակայն այն տեղի չունեցավ: Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից ջնջեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները, իսկ աղջիկը մեկնեց Ռուսաստան:

Հատկանշականն այն է, որ Մարիամն իր ֆեյսբուքյան էջից դեռ չի հեռացրել արդեն նախկին սիրելիի հետ լուսանկարները, ավելին` չի փոխել անգամ ֆեյսբուքյան կարգավիճակը, որում նշված է, որ նա ամուսնացած է: Այս ամենը, ինչպես նաև Մարիամի ֆեյսբուքյան էջի վերջին շրջանի գրառումները վկայում են այն մասին, որ աղջիկը, թերևս, հարաբերությունները վերականգնելու ցանկություն ունի:

Աղբյուր՝ Asekose.am