Մանեն իրեն ոչ պրոֆեսիոնալ պահեց, ինչի պատճառով հեռացվեց. Զղջալու կարիք չկա

Հայկական «X factor 4» նախագծից հայտնի Մանե Բաղդասարյանը հիացրել է կանադական «Ձայնը» նախագծի մարզիչներին։ Նա կատարել է Little Me ստեղծագործությունը, իսկ որպես մարզիչ ընտրել Լարա Ֆաբիանին:

Մանեն կանադական «Ձայնը» նախագծում ստիպեց Լարա Ֆաբիանին և Գարուին հոտնկայս ծափահարել իրեն, սակայն հայկական X-faxtor 4-րդ եթերաշրջանում, աղջկա ձայնն ու կատարումն այնքան էլ չգնահատեցին:

Համացանցում այս կապակցությամբ մեծ քննարկումներ եղան: Շատերը քննադատեցին Էրիկին, ով Մանեի մարզիչն էր, իսկ ոմանք անգամ ամոթանքի խոսքեր հնչեցրին երջինիս հասցեին:

Հիշեցնենք, որ  Էրիկը որոշեց Մանեին հանել նախագծից՝ Ինստագրամում երեկոյան ուշ ժամին ընկերների հետ զբոսնելիս արված տեսանյութի համար, ինչի հետևանքով Մանեն հիվանդացել էր, և չեր կարողացել ըստ արժանվույն ելույթ ունենար:

Վերոնշյալ տեսանյութում Մանեն ասում է, որ վաղը պետք է Շանթ հեռուստաընկերությունում ելույթ ունենա և, որ վատառողջ է, սակայն դա իրեն բնավ չի հուզում:

Ահա այս խոսքերից, մրցույթի հանդեպ նման անլուրջ վերաբերմունքն էր, որ Էրիկին ստիպեց նման որոշում կայացնել ու Մանեին դուրս թողնել նախագծից: Եվ ի վերջո անսխալական մարդիկ չկան. ով գիտե, գուցե հենց Էրիկի այս քայլի հետևանքն էր, որ Մանեին ստիպեց հասնել մեծ բեմեր ու գրավել համաշխարհային աստղերի սիրտը:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:
Ա.Ջ / Info24.am