Հաղորդումից հետո Ալեքսանդր Բաբասյանի՝ իր կնոջ վերաբերյալ արած հայտարարությունը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել

Showbiz.am-ը գրում է.

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքն ու նրանց երջանկությունը: Վերջերս էլ Հանրային հեռուստատեսությամբ հերարձակվեց «Եկեք հասկանանք»  հաղորդաշարը, որի հյուրերն էին ամուսինները. այն բում բարձրացրեց, մարդիկ սկսեցին քննարկել նրանց ընտանեկան վեճերն ու խնդիրները՝ իրականում մոռանալով իրենց իսկ անձնական խնդիրներն ու կյանքը:

|Շատ ու շատ հարցերի պատասխաններ իմանալու համար ShowBiz.am-ը կապ հաստատեց Ալեքսանդր Բաբասյանի հետ: Զույգը հաղորդման առաջին հյուրն էր:

«Ես հաղորդման վերջում էլ եմ նշել և հիմա էլ կարող եմ ասել,որ մենք այդ հաղորդմանը մասնակցել ենք իրենց ռեյտինգն ապահովելու համար: Մեկ ամսից ավել հաղորդման անձնակազմը համոզել է մեզ մասնակցել. սկզբում չէինք ուզում, հետո շատ համոզեցին: Հաղորդման անձնակազմը ինձ և Լիլիթին էր ընտրել հյուր՝ որպես հանրության մեջ սիրված ու ճանաչված զույգի:

Ալեքսանդրը պատմեց, որ ի սկզբանե իրեն չեն ասել հաղորդման բուն ձևաչափն ու բնույթը: Պատմեց, որ սկզբում գնացել են մանկապարտեզ նկարահանման, այնուհետև Հյուսիսային պողոտա զբոսնելու, որը, ի դեպ, հաղորդման մեջ չկար, հետո նոր միայն տան նկարահանման ընթացքում Ալեքսանդրին ասել են, որ հաղորդմանը ներկա են լինելու հոգեբաններ և այլք: Նա կտրուկ հրաժարվել է մասնակցել, բայց նրան, ժամեր շարունակ համոզելուց հետո, հաջողվել է շարունակել նկարահանման աշխատանքները:

«Իրականում հաղորդման նպատակն այն էր, որ հայտնի զույգի ընտանեկան փոքրիկ անհամաձայնությունները օրինակ լինեն իրենց սիրող և երկրպագող ընտանիքների ու զույգերի համար. իրենք իրենց իսկ անձնական փորձով կարողանային օգնել այն ընտանիքներին, որտեղ նման տարաձայնություններ են լինում»,- նշեց դերասանը: «Եթե Լիլիթը աշխատեր լրիվ այլ ոլորտում կամ լիներ տնային տնտեսուհի, ես նրան ինձ հետ հաղորդումների չէի տանի: Նման հաղորդումները կնոջս ավելի հայտնի են դարձնում, իսկ դա լավ է իր կարիերայի համար: Ինձ մոտ ամեն ինչ հաշվարկ է, և ես դա եմ ճիշտ համարում: Իմ կինը չափազանց անկեղծ է, իսկ լրագրողները շատ են օգտվում դրանից՝  նրան ենթարկելով պրովոկացիայի»:

Հայտնի մարդիկ էլ անհատականություններ են, որոնք ապրում են, շնչում, աշխատում, ունենում անձնական կյանք, որն էլ հայտնի լինելու պատճառով երևան է գալիս: Պետք է, պարզապես, գիտակցել և ընդունել, որ էկրանի մարդ թե ոչ, կապ չունի, և բոլորն էլ ունենում են կյանքում խնդիրներ, վեճեր, անախորժություններ. այս ամենը կարող է լինել թե՛ անձնական կյանքում, թե՛ գործնական և թե՛ ընկերական:
Ավելի լավ է թողնել հանգիստ այս նորաստեղծ գեղեցիկ ընտանիքին՝ մաղթելով ամենաբարին: Իսկ նրանց ընտանեկան խնդիրները քննարկելու փոխարեն, սեփական կյանքի մասին մտածելն ավելի խելամիտ կլինի:

Անհամաձայնություններ լինում են բոլոր զույգերի մոտ, այ այն, որ բոլորինը չի բարձրաձայնվում և հանրայնանում, դա հաստատ է:

Հանգիստ ու երջանիկ կյանք՝ Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյաններին:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի
Աղբյուր՝ Showbiz.am