Ասպիրինի օգտագործման անհավանական եղանակներ, որոնց մասին դու չգիտես

Երբևէ ձեր մտոքով անցե՞լ է, որ ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն որպես ցավազրկող միջոց։

Այս դեղորայքը կարելի է գնել ցանկացած դեղատնից և ունի մի քանի զարմանահրաշ ազդեցություն, որոնց մասին շատ քչերը գիտեն։

Ստորև ներկայացնում ենք ասպիրինի կիրառման յուրօրինակ մեթոդներ: 

Շրթունքների համար նախատեսված սկրաբ

Խառնել ասպիրինն ու շագանակագույն շաքարավազը, մեղրը, ձիթայուղն ու վիտամին Е-ն: Այդ խառնուրդը շուրթերի համար հիանալի սկրաբ է դառնում:

Դեմքի պիլինգ տնային պայմաններում

Քիմիական պիլինգն օգնում է երիտասարդացնել դեմքը, պահպանում է մաշկի թարմություն ու հարթությունը: Չնայած նրան, որ դեմքի պիլինգը ցանկալի է որ կատարի պրոֆեսիոնալ մասնագետը, դուք ինքներդ ևս կարող եք պատրաստել նուրբ սկրաբ այդ պրոցեդուրայի կատարման համար: Անհրաժեշտ է պարզապես ասպիրինը խառնել կիտրոնի հյութի ու սննդային սոդայի հետ:

Հակատարիքային դիմակ

Ասպիրինը հիանալի միջոց է թեփոտ մաշկի համար: Հարկավոր է պարզապես մի քանի հաբ ասպիրին տրորել ու խառնել տաք ջրի կամ խնձորի հյութի հետ: Նման դիմակ կարելի է պատրաստել շաբաթական մի քանի անգամ, այն կօգնի հարթեցնել կնճիռներն ու վերացնել բորբոքումը:

Կրունկների վրա առկա ճաքերի բուժումը

Ասպիրինը խառնել կիտրոնի հյութի ու ջրի հետ և այդ խառնուրդը քսել կրունկների վրա, թողնել 10 րոպե, որից հետո լվանալ, որից հետո կարելի է խնդրահարուց հատվածները մշակել պեմզայով:

Միջատների խայթոցների դեպքում հիանալի ցավազրկող

Ացետիլսալիցիլաթթուն հիանալի հակաբորբոքային միջոց է: Հարկավոր է պարզապես տրորել 1 հաբ ասպիրին, խառնել այն ջրի հետ ու այդ մածուկը քսել ախտահարված հատվածի վրա:

Դեմքի տոնիկ

Ասպիրինը հիանալի չեզոքացնում է դեմքի ճարպի ավելցուկն ու մաքրում է ծակոտիները: Խառնեք խնձորի քացախը ասպիրինի հետ ու դուք կստանաք դեմքի համար հիանալի տոնիկ: Օգտագործելուց առաջ ստուգեք՝ արդյոք խառնուրդը ալերգիա չի առաջացնում ձեզ մոտ:

Հագուստի վրա քրտինքի հետքերի վերացումը

Հաճախակի սպիտակ հագուստի վրա առկա քրտինքի դեղին կետերը մեծ խնդիրներ են առաջացնում: Թրջեք հագուստը ասպիրինի խառնուրդով տաք ջրի մեջ (5 րոպեից 2 ժամ), որից հետո լվացեք այն սովորական եղանակով:

Ներաճած մազեր
Ներաճած մազերը կարող են բավականին լուրջ բորբոքում առաջացնել: Տրորած ասպիրինի հաբը կարող է օգնել նվազեցնել բորբոքումն ու դիսկոնֆորտը, որը առաջանում է այդ խնդրի դեպքում:

Ծաղիկների երկարատև պահպանում

Ծաղիկներն ավելի երկար են մնում թարմ վիճակում, եթե նրանց ջրի մեջ ավելացնել 1 հաբ ասպիրին:

Միջոց թեփի դեմ

Հարկավոր է տրորել մի քանի հաբ ասպիրին, ապա ավելացնել շամպուն, լավ խառնել ու այդ խառնուրդը քսել թաց մազերի վրա ու թողնել մի քանի րոպե: Հետո անհրաժեշտ է լավ մերսել մազերն ու լվանալ այն տաք ջրով:

Սափրվելուց հետո օգտագործվող միջոց

Այն հանդիսանում է սափրվելուց հետո օգտագործվող թանկ միջոցների այլընտրանք: Ասպիրինով ու բժշկական սպիրտով պատրաստվող խառնուրդը սափրվելուց հետո օգտագործվող միջոցների հիանալի այլընտրանք է:

Ձվի հետքերից ազատվելու հիանալի միջոց

Հագուստի վրա առկա ձվի հետքերից հնարավոր է ազատվել բավականին պարզ տարբերակով: Խառնել գինու քարն (սննդային գունանյութ) ու 1 հաբ ասպիրինը ջրի հետ, ստացված մածուկը քսել հետքի վրա, թողնել 30 րոպե, որից հետո ջրով մաքրել:

Մազերի վերականգնումը քլորակրից հետո

Լողավազանում լողալու սիրահարները գիտեն, թե ինչպես է քլորակիրը գունաթափում մազերը: Մազերի գույնը պահպանելու համար հարկավոր է 6-ից 8 հաբ ասպիրինը լուծել տաք ջրի մեջ ու այդ խառնուրդով ողողել մազերը, իսկ 10-ից 15 րոպե հետո լվանալ մազերը մաքուր ջրով:

Կելոիդ սպիներ (կերատոզ)

Եթե ձեր ձեռքերի կամ ոտքերի վրա կան մանր պզուկներ, ապա ձեզ մոտ հավանաբար կելոիդ կերատոզ է: Սակայն ցանկալի է նախապես խորհրդակցել մասնագետի հետ, որից հետո պատրաստել մի քանի հաբ ասպիրինով ու տաք ջրով սկրաբ:

Աղբյուր՝ Blognews.am