Այս լուսանկարը հազարավոր լայքեր է հավաքել համացանցում. դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչու

Ինչքան ավելի գեղեցիկ է լինում լեգենդը, այնքան ավելի շատ ենք մենք դրան հավատում։ Իսկ այդպիսի լեգենդների մեծ մասը այսօր առաջանում են համացանցում։ Բայց հենց համացանցն էլ հնարավորություն է տալիս բացահայտելու դրանց արժանահավատության սահմանը։

Առաջարկում ենք նմանատիպ ամենահայտնի լեգենդներից մեկը և դրա հերքումը։

Գայլերի ոհմակ

Գայլերի ոհմակի այս լուսանկարը տարածվում է Ֆեյսբուքում և հազարավոր լայքեր է հավաքում շնորհիվ դրան կցագրված փոքրիկ լեգենդի։ Ըստ այդ լեգենդի՝ ծեր և թույլ գայլերը քայլում են ոհմակի դիմացից։ Դա արվում է նրա համար, որպեսզի նրանք ետ չմնան և չկորեն, իսկ եթե ոհմակի վրա հարձակվեն, առաջինը նրանք տուժեն, և ոհմակը մեծ կորուստներ չկրի։ Նրանցից հետո գնում են մի քանի ուժեղ գայլեր, որոնք ոհմակի հիմնական ֆիզիկական ուժն են։ Նրանց ետևից քայլում են այն գայլերը, որոնց պետք է պաշտպանել։ Նրանցից հետո քայլում է ևս մեկ ուժեղ գայլ, և միայն նրանցից հետո քայլում է ոհմակի գլխավոր գայլը։

Ինչքան անհավանական է հնչում այս պատմությունը. կարծես թե գայլերը ամենախելացի կենդանիներից են և լուրջ մարտավարական հնարքների են տիրապետում։

Իրականում

Իրականում այս լուսանկարը հրապարակել է BBC խմբագրությունը, իսկ պատկերվածը գայլերի հսկայական ոհմակ է, որը քայլում է առաջնորդի ետևից։ Իսկ դա էլ արվում է ձյան միջով անցնելիս հնարավորինս քիչ էներգիա ծախսելու համար։

Աղբյուրը