Ինչպես ազատվել ավելորդ քաշից ջրի օգնությամբ. 3 պարզ ու արդյունավետ խորհուրդ

Ավելորդ քաշը լուրջ խնդիր է, որից ցանկանում է ազատվել յուրաքանչյուրը, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ անդադար փնտրում են արդյունավետ սննդակարգեր ու վարժություններ: Սակայն սննդաբանները նշում են, որ դիետաները միայն ժամանակավոր են ազատում այս խնդրից, քանի որ կորցրած կիլոգրամները սովորաբար նույնքան արագ են վերադառնում:

 

Սակայն կա մի պարզ ու արդյունավետ միջոց, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Պարզապես հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից ու կարգի բերել կազմվածը.

 

1.      2 բաժակ ջուր արթնանալուց հետո

 

Մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց անմիջապես հետո 2 բաժակ ջուր խմել, ինչը կօգնի 30%-ով արագացնել նյութափոխանակության գործընթացները և դուրս բերել շլակներն օրգանիզմից:

 

Բացի այդ, մաքուր ջուրը չի պարունակում ոչ մի կալորիա, մինչդեռ դրա յուրացման համար օրգանիզմը վատնում է մոտ 30 կկալ: Այս կերպ մարդը ոչ միայն հավելյալ էներգիա է ստանում, այլև այրում է ավելորդ կալորիաները:

 

2.      1 բաժակ ջուր քաղցած ժամանակ

 

1 բաժակ ջուրը կարող է հագեցնել քաղցի կեղծ զգացումը, ուստի ուտելուց կես ժամ հետո հարկավոր է մանր կումերով մեկ բաժակ ջուր խմել՝ աղանդեր ուտելու ցանկությունից խուսափելու համար: Շատ դեպքերում մարդու մոտ քաղցի զգացում է առաջանում ծարավի փոխարեն, ինչի հետևանքով էլ նա չափից շատ է ուտում: Սա է պատճառը, որ քաղցած լինելու դեպքում նախ հարկավոր է մի փոքր ջուր խմել:

 

3.      Չազատվել սթրեսից սննդի միջոցով

 

Շատերը սթրեսի ժամանակ սկսում են չափից շատ ուտել, ինչը հանգեցնում է քաշի ավելացման: Սակայն մասնագետները նշում են, որ նման դեպքերում օրգանիզմն ունենում է ոչ թե սննդի այլ օգտակար տարրերի կարիք, ուստի նյարդային լարվածությունից կարելի է ազատվել մագնեզիում պարունակող հանքային ջրի միջոցով: Այն կօգնի հանգստանալ, կհագեցնի օրգանիզմն օգտակար տարերրով և թույլ չի տա չափից շատ ուտել: Սակայն նման ջուրն անհրաժեշտ է խմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

 

Հարկ է հիշել, որ ջրի ճիշտ գործածությունը կարճատև դիետա չէ, այլ սովորություն, որին մարդը հետևում է ամբողջ կյանքի ընթացքում: Այս արդյունավետ միջոցը կօգնի հասնել զգալի արդյունքի ընդամենը 2-3 շաբաթում:

 

Աղբյուր