Գաղտնիքներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին․ Ամեն ինչ շատ պարզ է և հեշտ

Այս գաղտնիքները ոչ բոլորը գիտեն։

Այսպիսով…

Թարթիչները ներկելու հին նյութ (տուշ)

Երբեք դեն մի նետեք թարթիչները ներկելու հին նյութը և դրա ամանը (տարան)։ Այնտեղ դուք կարող եք հավաքել գերչակի յուղ և այն ամեն գիշեր քսել թարթիչներին։

Հակացելյուլիտային միջոց։

Բաղադրիչներ՝

  • 5 ճաշի գդալ ջուր,
  • 2,5 ճաշի գդալ կոսմետիկական կավ,
  • 1 ճաշի գդալ կնոճապղպեղի փոշի։

Պատրաստման ընթացքը և կիրառումը։

  • Խառնում ենք բոլոր բաղադրիչները։
  • Քսում ենք խառնուրդը հատվածներին, որտեղ ցելյուլիտ է առաջացել։
  • Թողնում ենք մեկ ժամ։
  • Լվացում ենք տաք ջրով։

Փափուկ և գեղեցիկ կրունկներ

Խառնում ենք 4 բաժակ ջուրը, 2 բաժակ քացախը և 1 թեյի գդալ սոդան։ Դնում ենք ոտքերը այդ խառնուրդի մեջ մոտավորապես 30 րոպե։ Այնուհետև կրունկներին հարկավոր է կրեմ քսել և հագնել գուլպաներ։

Գեղեցիկ կրծքեր

Կրծքերի ձևը պահպանելու համար մաշկին քսեք վազելին։

Ֆիքսում ենք շրթներկը

Ծածկում ենք շրթունքները բարակ անձեռոցիկով և քսում  վրայից դեմքի փոշի։

Ծավալուն թարթիչներ

Քսեք թարթիչներին մանկական փոշի, իսկ հետո թարթիչները ներկելու նյութ (տուշ)։

Կատարյալ դիմահարդարում

Գդալի օգնությամբ արեք ձեր դիմահարդարումը։ Սկզբից մուգ ստվերները, իսկ հետո փակեք աչքը գդալով և քսեք բաց երանգները։

Չորացնում ենք եղունգների լաքը

Ջրով լի ամանի մեջ գցեք սառույցի խորանարդներ և պահեք այնտեղ ձեր ներկված եղունգները 2 րոպե։

Անում ենք քթի ուրվագիծ

Դրեք պատառաքաղը քթի մեջտեղում։ Պատառաքաղի ատամիկների մեջտեղի հատվածում բացացնում ենք, իսկ ծայրերը՝ մգացնում։