5 խորհուրդ. ի՞նչ չի կարելի անել քնելուց առաջ

Քնի պակասը կործանարար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Որպեսզի քնի ընթացքում լիարքեք հանգստանաք և քնից հետո հոգնածության զգացում չունեք, մասնագետները խորհուրդ են տալիս քանելուց մի քանի ժամ առաջ չանել հետևյալ գործողությունները՝

 

Ալկոհոլի օգտագործում

Բացի այն, որ ալկոհոլի օգտագործումից հետո հանգիստ և խուրը քուն չի լինի, հանգստի վրա կազդեն նաև լցված միզապարկը և օրգանիզմի ջրազրկումը:

 

Համակարգչի չարաշահում

Համակարգչի, պլանշետի կամ սմարտֆոնի էկրանին աչքերը հառելը վտանգավոր է մի քանի պատճառներով: Առաջին հերթին՝ հարմարանքի վառ լույսը խթանում է ուղեղի աշխատանքը, որը ազդում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրման վրա: Երկրորդ՝ ավելորդ կամ տագնապ պարունակող տեղեկատվությունը թույլ չի տալիս, որ ուղեղը թուլանա, իսկ քունը մակերեսային է դառնում:

 

Ծանր ընթերցանությամբ ծանրաբեռնում

Քնելուց առաջ կարդալ կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է: Սակայն ընթերցանությունը պետք է ուրախ և թեթև լինի: Իսկ ծանր և լարված ստեղծագործությունների ընթերցանությունը թույլ չի տա քնել կամ էլ մղձավանջների տեսքով կհայտնվի երազում:

 

Տաք լոգանքի ընդունում

Որքան էլ, որ տարօրինակ է, քնելուց առաջ տաք լոգանքի ընդունումը վնաս է քնի համար: Բանն այն է, որ քնի ընթացքում մարմնի ջերմաստիճանը որոշ չափով իջնում է, այն դեպքում, երբ տաք լոգանքն այն բարձրացնում է: Այդպիսով, օրգանիզմն ավելի երկար ժամանակ է ծախսում ջերմաստիճանն իջեցնելու համար: Լավագույն լուծումը քնելուց մի քանի ժամ առաջ լոգանք ընդունելն է, և մարմնի ջերմաստիճանը կկարգավորվի մինչև քնելու ժամը:

 

Չափից շատ ուտել

Ծանրաբեռնված ստամոքսով քնելն օգտակար չէ: Քնելուց առաջ շատ ուտել խորհուրդ չի տրվում, սակայն սոված նույնպես պետք չէ քնել: Լավագույն տարբերակը թեթև աղցան, մի փոքր միս կամ պանիր, ինչպես նաև միրգ ուտելն է:

 

 

 

Աղբյուր