Գնել Ուլիխանյանի դստեր փոխված անունն ու կնոջ խոստովանությունը

Դերասան Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքյանի դուստրը՝ Մալվինան, շուտով երեք ամսական կդառնա: Թե ինչու երեխայի ծննդից օրեր անց միայն ծնողները կարողացան նրան անուն ընտրել, ինչպես են նշում ամսական ծնունդները, պատմել են BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Մինչեւ ծնվելն ունեինք նախընտրած անուն, բայց փոքրիկին տեսնելուց հետո հասկացանք, որ ավելի համապատասխան անուն է պետք: Մեր սիրելի բոլոր անունները գրեցինք թղթիկների վրա, եւ ես պատահականության սկզբունքով ընտրեցի այն մեկը, որի վրա էլ գրված է Մալվինա անունը»,-պատմել է Աննան:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ

Ամուսինները սիրում են աղջնակի հետ զբոսնել եւ ավտոմեքենայով ճանապարհ գնալ.«Շատ հանգիստ, լավ բալիկ է: Նրա ամեն օրն ենք նշում, իսկ ամսականները՝ առավել եւս»,-պատմել է Գնելը:

Աննան էլ խոստովանել է, որ ամուսինը շատ է փոխվել բալիկի ծննդից հետո. «Սակայն թե ինչն է փոխվել, չեմ կարող ասել: Մեր բալիկը շատ խելոք է, ընդհանրապես չի չարչարում, նրա հետ կապված ամեն բան հաճույքով ենք անում: Գնելն էլ շատ է օգնում, մեծ սիրով լողացնում է, եթե անհրաժեշտություն է լինում, նույնիսկ տակդիրն է փոխում»:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ եւ դստեր հետ

Թե ում է նման փոքրիկ Մալվինան, մայրիկն այսպես է պատասխանել.«Դեռ փոքր է, բայց ամեն մեկս փորձում ենք մեզ գտնել նրա մեջ եւ ոգեւորվել: Դեռ չենք մտածել՝ երբ կցուցադրենք նրա դեմքը հանրությանը, պարզապես անհրաժեշտություն չենք տեսնում»:

 

 

Աղբյուր