Աննա Խաչատրյանի «Հարսանեկան վալսն» ու հարսի զգեստ չհագնելու պատճառը. Միայն տեսնեք, թե ինչպես է փոխվել սիրված երգչուհին. ՖՈՏՈ ^_^

Երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Հարսանեկան վալս»։ Tert.am Life–ի հետ զրույցում Աննան պատմեց, որ այս երգն արդեն 2 տարվա պատմություն ունի, ինքն այն ձայնագրել է 2015–ի վերջին։

 

«Մի քանի տարի առաջ զանգահարեցի երգահան Ռուզաննա Անդրեասյանին ու ասացի՝ Ռուզ, ինձ համար սիրուն երգ գրի, ասաց, որ մի գեղեցիկ երգ ունի, կոչվում է «Հարսանեկան վալս»։ Առաջին իսկ նոտաներից սիրահարվեցի երգին ու ինձ համար արդեն կարևոր չէր թեման։ Որոշեցի, որ անպայման պետք է երգեմ այն»,– ասաց նա։

 

Աննան պատմեց, որ երգի ձայնագրումը շատ արագ է ստացվել, իսկ ահա տեսահոլովակի նկարահանումները ձգձգվել են։ «2016 թվականի մարտի վերջին պատրաստություն էինք տեսնում նկարահանումներ անելու համար, սկսվեց ապրիլյան պատերազմը ու տրամադրություն չմնաց տեսահոլովակ նկարահանելու համար։ Որոշ ժամանակ անց, երբ ամեն բան հանդարտվել էր, կրկին սկսեցինք աշխատել։ Որոշեցի, որ անպայման պետք է նկարահանեմ   տեսահոլովակը, սակայն ամեն անգամ ինչ–որ բան խանգարում էր։ Ամեն դեպքում, ես ավելի պնդաճակատ էի, քան իմ դեմ աշխատող հանգամանքները»,– պատմեց Աննան։

 

 

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչու ինքը չի ներկայացել հարսի կերպարով,։ Պարզվեց` ունեցել է այդպիսի ցանկություն, սակայն որոշվել է, որ ինքը չի հագնի հարսի զգեստ. «Ի սկզբանե ուզում էի ինքս ներկայանալ հարսի կերպարով, սակայն ռեժիսորի` Կարեն Ստեփանյանի հետ քննարկեցինք ու հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի, եթե ես լինեմ երգչուհու դերում, իսկ հարսն ու փեսան լինեն պրոֆեսիոնալ պարողներ։ Ես չէի կարող և՛ երգողի, և՛ հարսի կերպարում լինել։ Կարծում եմ` շատ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել»։

 

Հայկական շոու բիզնեսում հարսանեկան երգեր ներկայացնելու իսկական տեղատարափ է, քանի որ կոմերցիոն առումով դա շատ շահավետ է։ Աննան պնդում է, որ այսպիսի երգ ներկայացնելը հատուկ նպատակ չի ունեցել։

 

«Ցավոք, ես չունեմ կոմերցիոն մտածողություն։ Սա մտածված կոմերցիոն քայլ չէ, սակայն ես ուրախ եմ, որ այս ամենը կոմերցիոն է ստացվել։ Ի վերջո, ես էլ եմ շոու բիզնեսից, ես էլ եմ ուզում գումար աշխատել, որովհետև սա է իմ մասնագիտությունը։ Այս ընթացքում ես ունեցել եմ կոմերցիոն երգեր, սակայն նախընտրեցի տեսահոլովակ նկարահանել և վիզուալացնել իմ կերպարին համապատասխան երգ։ Կարծում եմ` չեմ սխալվել։ Այս տեսակի երգ ես, համենայն դեպս, դեռ չեմ հանդիպել։ Հուսով եմ` աշխատանքս կծառայի իր ճիշտ նպատակին»,– ասաց երգչուհին։

 

 

 

Աղբյուր