Միրգը, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Այս համեղ արևադարձային միրգը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև իջեցնել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակը:

Կամերունի գիտնականների անցկացրած հետազոտությունները, որին մասնակցել է ավելորդ քաշից տառապող ավելի քան հարյուր մարդ, ցույց են տվել, որ մանգոն մետաբոլիզմը կարգավորող որոշ գեների և ֆերմենտների ազդեցության միջոցով կանխում է օրգանիզմում ճարպի արտադրմանը:

Փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին հանձնարարել են մանգո ուտել, իսկ մյուսին` 10 շաբաթ անընդմեջ օրը երկու անգամ պլացեբո (ոչ մի ազդեցություն չունեցող դեղամիջոց) օգտագործել: Փորձի վերջում, նրանք, ովքեր մանգո են կերել, կորցրել են միջինը 12.7 կգ, իսկ նրանց մոտ, ովքեր ընդունել են պլացեբո, քաշի փոփոխություն չի նկատվել:

Դիետոլոգները վստահեցնում են, որ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը սննդակարգում մանգո ներառելն է:  Բավարար է ամեն օր ուտել մեկ մանգո: Բացի այդ, մանգոն հակաօքսիդանտների և բազմաթիվ այլ օգտակար նյութերի աղբյուր է, որոնք բարձրացնում է իմունիտետը, թարմացնում մաշկը և ամրացնում ոսկորները:

 

 

Աղբյուր