Որն է ճապոնուհիների գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքը

Ճապոնուհիները հայտնի են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ ու երիտասարդ տեսքով, սակայն քչերը գիտեն, որ նման արդյունքի հասնելու համար մեծ միջոցներ ու ջանքեր հարկավոր չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հնարք, որն օգնում է ճապոնացի կանանց պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը:

 

Բրնձի ջուրը կաթնագույն հեղուկ է, որը ստացվում է բրինձը ջրով թրջելու արդյունքում: Այդ հեղուկը կարելի է օգտագործել որպես մաշկի ու մազերի խնամքի միջոց:

 

Պատրաստման եղանակը.

 

Առաջին հերթին հարկավոր է բրինձը լցնել որևէ խորը տարրայի մեջ և լվանալ այն՝ փոշուց ու կեղտից ազատվելու համար: Այնուհետև հարկավոր է քամել բրինձը, թարմ ջուր ավելացնել և լավ խառնել: Այս կերպ բրինձը հարկավոր է թրմել մոտ 30 րոպե, որպեսզի դրա սննդարար նյութերն անցնեն ջրին:

 

Օգտագործման եղանակը.

 

30 րոպե անց հարկավոր է քամել ջուրը և ցողել դրանով դեմքի մաշկը: Մոտ 6 րոպե նուրբ շարժումներով մերսել մաշկը, այնուհետև լվացվել մաքուր ջրով և փափուկ սրբիչով չորացնել մաշկը:

 

 

 

Աղբյուր