Երբ իմանաք, թե ինչու է նա ձվի կճեպը մանրացրել հարիչով, ապա անպայման նույն կերպ կվարվեք.

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մի շտապեք ձվի կճեպը թափել, պատճառը՝ հոդվածում.

Ձուն անփոխարինելի մթերք է, որը մեզանից շատերը գրեթե ամեն օր օգտագործում են: Միայն պատկերացրեք ինչքան կճեպ ենք թափում, բայց դրանք կարող են հսկայական օգուտ բերել.

Ձվի կճեպի մոտ 95%-ը բաղկացած է կալցիումի կարբոնատից, որը հիանալի մարսվում է: Մնացած 5 %-ը  մագնեզիումի կարբոնատ և ֆոսֆատներ են: Այս բոլոր նյութերը բույսերի աճի համար անհրաժեշտ հիմնական նյութերն են: Մագնեզիումը և կալցիումը լուծում են գրունտի բարձր թթվայնության խնդիրը: Այնպես, որ կճեպի օգնությամբ կարող եք լավացնել այգեգործական և բանջարաբոստանային բույսերի աճը:

Սովորություն դարձրեք հավաքել կճեպը: Այն մանրացրեք մինչև ալյուրի նմանվի և ունիվերսալ  պարարտանյութը պատրաստ է:

Կճեպներից ստացված ալյուրը շաղ տվեք Ձեր բանջարանոցում, հատկապես ուշադրություն դարձրեք վարունգի, կարտոֆիլի, սմբուկի, պղպեղի  և լոլիկի մարգերին: Կտեսնեք, որ բույսերը Ձեզ շնորհակալ կլինեն առատ բերքով…

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am