Ողջ ճշմարտությունը մերկ քնելու մասին․ 4 պատճառ, որի համար դուք պետք է մերկ քնեք

Շատ մարդիկ չգիտեն անգամ, որ մերկ քնելը ավելի օգտակար է, քան ընդունված կարգով քնելը։ Այն նվազեցնում է սթրեսի մակարդակը, օգնում ավելի հանգիստ քնել և վայելել քունը։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Առաջարկում են ստորև կարդալ այն բոլոր դրական ազդեցությունները, որոնք առաջանում են մերկ քնելու ժամանակ։

1. Այն նպաստում է առողջ քնին

Քնի որակը ազդում է ուղեղի աշխատանքի վրա։ Գիտնականները պարզել են, որ առողջ քնի ժամանակ, գլխուղեղի նեյրոններից վերանում են տոքսինային սպիտակուցները, որոնք կուտակվում են ոչ խորը քնի պատճառով։ Այդ սպիտակուցները խանգարում են ուղեղի աշխատանքը և վատացնում են մտածելու ունակությունը։ Այսինքն մարդը ավելի վատ է սկսում ընկալել տեղեկատվությունը։

Ամստերդամի գիտնականները պարզել են, որ մարմնի ցածր ջերմաստիճանը խոչընդոտում է ամուր քնին։ Բացի այդ, դուք ավելի հազվադեպ կարթնանաք գիշերները, դա նույնպես գիտականորեն ապացուցված է։

2. Այն նվազեցնում է սթրեսի մակարդակը

Սթրեսը թուլացնում է իմունիտետը, բարձրացնում է սրտային հիվանդությունների, դեպրեսիաների և ճարպակալումների հավանականությունները։ Բացի այդ, սթրեսը մեծացնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը:

Яндекс.Директ

Первые 100 книг бесплатно. Успей!Куда лучше всего инве­стиро­вать деньги в 2017-2018 г. Бизнес. Недвижимость. Вклады.book-2018.ruСодействие в подборе финансовых услуг/организаций

Այս խնդրի լուծումը հանգիստն է և առողջ քունը։ Իսկ ինչպես նշել ենք արդեն  1-ին կետում, առանց հագուստի դուք կքնեք ավելի լավ։

3. Այն բարելավվում է առողջությունը

Համաձայն հետազոտությունների, որն ացնկացվել է ԱՄՆ-ում, մարմնի ցածր ջերմաստիճանը արագացնում է նյութափոխանակությունը։ Այդ գործընթացը այրում է կալորիաները և օգնում է նիհարել։

Մերկ քնելը նաև լավացնում է արյան շրջանառությունը, որն էլ շատ օգտակար է սրտի և մկանների համար։ Բացի այդ, այն մեծացնում է աճի հորմոնների և մելատոնինի մակարդակը, ինչը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

4. Այն մեծացնում է ինքավստահությունը

Իսկ բնավորության այս որակը համարվում է հաջողության գրավականը։ Ինքնավստահ մարդիկ չեն վախենում փորձել նոր բաներ, այքարել բարդ հանձարարությունների դեմ և դիմակայել ճակատագրի շրջադարձերին։ Գիտնականները պարզել են, որ այսպիսի մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և հաճախ են ստանում պաշտոնի առաջխաղացումներ։

Եթե դուք քնում եք առանց հագուստի, ապա դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք ձեր մարմնի մեջ։ Այդպիսով բարձրանում է ձեր ինքնագնահատականը։

 

 

 

Աղբյուր