Կիտրոնով դիետա` 2 շաբաթում 5կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Ամեն օր համացանցում հայտնվում են բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք պետք է օգնեն մնալ գեղեցիկ ու բարեկազմ, սակայն չսահմանափակել սնունդը: Դիետոլոգները նույնիսկ մշակել են նիհարելու մի քանի մեթոդ, որոնց դեպքում կարելի է արագ և առանց մեծ ջանքեր գործադրելու նիհարել՝ օգտագործելով մեկ որոշակի մթերք:

 

Նմանատիպ դիետաների շարքին է դասվում նաև կիտրոնով դիետան, որի բոլոր կանոններին ու խորհուրդների հետևելով՝ կարելի է երկու շաբաթում ազատվել 5կգ ավելորդ քաշից:

 

Կիտրոնով դիետայի գլխավոր գաղտնիքը վիտամին C-ի և ասկորբինաթթվի մեծ քանակությունն է, որը նպաստում է կոլլագենի սինթեզմանն ու դրական ազդեցություն  է ունենում մաշկի վրա: Բացի այդ, կիտրոնի թթվությունն արագացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը:

 

Սակայն դիետոլոգները զգուշացնում են, որ կիտրոնով դիետան հակացուցված է աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում: Այս դիետայի հիմնական կանոնն օրվա ընթացքում առնվազն 1,5 լիտր «կիտրոնի» ջուր խմելն է:

 

 

Աղբյուր