Ինչու է հարկավոր մարմնին կարտոֆիլ քսել

Վիտամին B:

B խմբի վիտամիններն օգնում են մաշկը պաշտպանել վաղաժամ կնճիռների առաջացումից և արևի ճառագայթներից։ Այն նաև օգնում է կանխարգելել շուրթերի չորությունը, գունատությունը։ Այս վիտամինը մաշկը պաշտպանում է վարակներից։

Վիտամին C:

Վիտամին C-ն կոլագենի սինթեզի կարևոր գործառույթ է կատարում։ Սա կարևոր սպիտակուց է, որը հարկավոր է մաշկի ու հոդերի առողջության համար։ Այն մաշկը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների ազդեցությունից, օգնում է վերքերի արագ ապաքինմանը։ Վիտամին C-ն օգնում է նաև մաշկը խոնավ պահել։

Երկաթ։ 

Դեմքի գունատությունը վկայում է երկաթի անբավարարության մասին։

Ֆոսֆոր։

Այս տարրը հարկավոր է օրգանիզմի բջիջների ու հյուսվածքների սպասարկման համար։ Այն նաև նպաստում է մաշկի վերականգնմանը։

Կալցիում։

Օրգանիզմում կալցիումի բացակայությունը կարող է արագացնել ծերացման գործընթացը։ Այս հանքանյութի անբավարար քանակը մաշկն առավել ընկալունակ է դարձնում հիվանդությունների նկատմամբ։

Կալիում։ 

Կալիումն օգտակար է բշտիկների, մաշկի վնասվածքների բուժման համար։

Պղինձ։ 

Պղինձն օգնում է կանխարգելել մաշկի թուլացումը։ Ինչպես օգտագործել։ Կարող եք կարտոֆիլի բարակ շերտը քսել դեմքին, ինչպես նաև կարտոֆիլի հյութ օգտագործել։ Մաքրեք երկու միջին չափի կարտոֆիլ։ Քամեք կարտոֆիլի հյութը։ Բամբակի միջոցով քսեք մաշկին։ Թողեք 5-10 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով։ Օգտագործեք օրվա ընթացքում 1 անգամ։

 

 

 

Աղբյուր