Ի՞նչ ավարտ ունեցավ Լուիզա Ղամբարյանի ու Սուրեն Շահվերդյանի կոնֆլիկտը

AdRiver

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ «Սև դառը շոկոլադ» ներկայացման ցուցադրությունը հետաձգվել էր, քանի որ ռեժիսորը Սուրեն Շահվերդյանը ցանկացել էր փոփոխություններ անել ներկայացման մեջ, սակայն դերակատարներ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն ասել էին, որ չեն կարող կարճ ժամանակահատվածում անել այդ փոփոխությունները։

 

Լուիզան նշել էր, որ եղել է աշխատանքային տարաձայնություն, որը չի կարելի համարել կոնֆլիկտ, այն չի անդրադառնա իրենց հետագա համագործակցության վրա։ Ինքն ու Արամոն ևս համաձայն էին փոփոխություններ անել, սակայն իրենց ժամանակ էր պետք, այդ իսկ պատճառով ներկայացումը հետաձգվել էր։

 

Սուրենն այսօր իր էջում հրապարակել է լուսանկար Արամոյի և Լուիզայի փորձից։  Փոփոխված տարբերակով ներկայացումը հանդիսատեսը գնահատելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 24–ին։

 

 

 

 

 

Աղբյուր