Ինչպես է հարկավոր ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը վտանգավոր է առողջության համար, սակայն դրա կտրուկ նվազումը նույնպես կարող է խիստ վնասակար լինել: Վերջերս ամերիկացի սննդաբաններն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե շաբաթական քանի կիլոգրամ ավելորդ քաշից կարելի է ազատվել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու: Ընդ որում՝ սննդաբանները կարծում են, որ մեկ շաբաթը բավական չէ մարմնի զանգվածը զգալիորեն նվազեցնելու համար:

 

Առողջ սննդակարգին հետևելու և ֆիզիկական վարժություններ կատարելու դեպքում կարելի է առաջին շաբաթվա ընթացքում ազատվել մոտ մեկ կիլոգրամ ավելորդ քաշից:

 

Քաշի նման նվազումը միանշանակ չի վնասի մարդու առողջությանը, սակայն հարկ է հիշել, որ այդ առաջին շաբաթվա ընթացքում մարդն ազատվում է ոչ թե ավելորդ ճարպից, այլ ջրից: Այնուհետև մարդը պետք է ամեն շաբաթ ազատվի առավելագույնը 500 գրամ ավելորդ քաշից:

 

Առանց օրգանիզմին վնաս հասցնելու ավելորդ քաշից ազատվելու գործընթացն արագացնելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս ավելացնել սննդակարգում բարդ ածխաջրերի քանակությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով կալորիաների դեֆիցիտը: Հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար մարդը պետք է օրվա ընթացքում ընդունած կալորիաներից ավելի շատ կալորիա այրի:

 

 

Աղբյուր