Ազատվում ենք կորյակներից տնային պայմաններում

Ինչպե՞ս ունենալ հարթ մաշկ տնային պայմաններում:

1. Եթե ցանկանում եք արագ ազատվել կորյակից, ապա դրա վրա քսեք 1 կաթիլ թեյի ծառի յուղ, ապա վերցրեք մի-փոքր բամբակ և դրա վրա կաթեցրեք աչքի 1 կաթիլ, օրինակ «Վիզին» և 5 րոպեով տեղադրեք այդ բամբակը սառցարանում: 5 րոպեից հանում եք բամբակն ու դնում այնտեղ, որտեղ կաթեցրել եք թեյի ծառի յուղն այնքան, մինչև տաքանա: Մի քանի րոպեից կարմրությունը կանցնի: Ազդեցությունը մնում է երեք ժամ: Ապա ցանկալի է կրկնել:

2. Բլենդերի կամ սրճաղացի միջոցով մանրացրեք վարսակի չոր փաթիլները: Հարեք 1 հավկիթի սպիտակուց: Լավ խառնեք բաղադրիչներն ու քսեք դեմքին 10-15 րոպեով, ապա մաքրեք դեմքն ու քսեք խոնավեցնող քսուք:

3. Վերցրեք 1 ճաշի գդալ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ, նույնքան կալենդուլա և եռացրած ջուր: Խառնեք ամենն այնքան, մինչև ստացվի թթվասերի խտության զանգված: Քսեք դեմքին և 10-15 րոպե հետո մաքրեք:

4. Հարեք հավկիթի սպիտակուցը, ավելացրեք 1 թեյի գդալ օսլա և 2 կաթիլ թեյի ծառի յուղ: Լավ խառնեք: Քսուքը քսեք դեմքին մինչև լրիվ չորանա և մաքրեք տաք ջրով: Անպայման քսեք խոնավեցնող քսուք:

5. Վերցրեք 1 կոճակ ասպիրին, դրա վրա կաթեցրեք 1 կաթիլ ջուր: Ավելացրեք 2 կաթիլ թեյի ծառի յուղ և խառնեք: Քսեք հենց կորյակի վրա: Մի-փոքր կմռմռա, սակայն դա անվտանգ է:

 

 

 

Աղբյուր