Անթերի գեղեցկության այս միջոցը կա բոլոր տներում, սակայն քչերը գիտեն այդ մասին

Գրեթե բոլոր մարդիկ սիրում են սուրճ՝ դրա համի ու թարմացնող հատկությունների համար, սակայն այս ըմպելիքն ունի նաև այլ կիրառություններ։

Այսօր BlogNews-ը ներկայացնում է սուրճի օգտագործմամբ գեղեցկության գաղտնիքներ, որոնք հայտնի են շատ քիչ մարդկանց։

Ցելյուլիտ

  • Աղացած սուրճը խառնեք նույն քանակությամբ աղի հետ և վրան մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ավելացրեք։
  • Ստացվածը քսեք մաշկին և օղակաձև շարժումով մերսեք։

Սա պետք է կրկնել շաբաթական 1-2 անգամ։

Չոր, ճաքած շուրթեր

  • Խառնեք 1/2-րդ ճաշի գդալ սուրճն ու նույն քանակով մեղրը։
  • Ստացվածով մերսեք Ձեր շուրթերը, թողեք այդպես մնա 30 վայրկյան և մաքրեք խոնավ բամբակով։

Յուղոտ մաշկ

  • Մեկ ճաշի գդալ յոգուրտին ավելացրեք մի քիչ սուրճ։
  • Ստացվածը քսեք Ձեր դեմքին և 1-2 րոպե մերսեք։ Հետո լվացեք դեմքը սառը ջրով։

 

 

 

 

Աղբյուր