Հոգեբանական թեստ. ինչպիսի՞ զուգընկեր է քեզ հարկավոր

Շատ աղջիկներ տարակուսում են, թե ինչպիսի՞ զուգընկեր են ցանկանում ունենալ և չեն կարողանում կողմնորոշվել: Ուստի, այս թեստը Ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ ես ուզում, և ի՞նչ է պետք փնտրել:

1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի, դա նշանակություն ունի՞ Ձեզ համար:

1. Այո 1
2.Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն լինի: 2
3. Ձեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից: 3

2. Ձեր սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դուք կկիսե՞ք նրա նախասիրությունը:

1. Ոչ 1
2. Երբեմն 2
3. Դուք հաճույքով կիսում եք նրա բոլոր նախասիրությունները: 3

3.Դուք պետք է կայացնեք կարևոր որոշում, կխորհրդակցե՞ք Ձեր զուգընկերոջ հետ:

1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս: 2
2. Կարևոր պահերին դուք միշտ կխորհրդակցեք նրա հետ: 3
3. Դուք սովոր եք կարևոր որոշումները միայնակ կայացնել: 1

4.Եթե որոշեք բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանեք:

1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ: 1
2. Խաղաղ ձևով կբաժանվեմ: 2
3. Առանց արցունքների պարզապես անհնարին է: 3

5. Երբևէ սիրահարվե՞լ եք Ձեր ուսուցչին կամ դասախոսին:

1. Այո 3
2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք: 2
3. Ոչ 1
6. Ինչպե՞ս կնշեք Ձեր ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:
1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեք ռեստորանում: 3
2. Կհրավիրեք Ձեր բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպեք: 2
3. Նեղ շրջանակում կնշեք: 1

7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է Ձեր մոտ ամենից շատ էմոցիաներ առաջացնում:

1. Ոստիկան 2
2. Դատավոր 3
3. Հարկային տեսուչ 1

Պատասխաններ

(7-11 Միավոր) 
Ձեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավեք միայն Դուք: Դուք պարզապես չեք հանդուրժի Ձեր կողքին այնպիսի մեկին, ով պատրաստ չէ Ձեր կամակորությունները հանդուրժել կամ Ձեր հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ… Ստանալով ուշադրություն և հոգատարություն՝ մի մոռացեք նաև փոխհատուցել այդ ամենը, հակառակ դեպքում մեծ է հավանականությունը հայտնվելու դատարկ տաշտակի առաջ:

(12-16 Միավոր) 
Ձեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դուք փորձում եք հասկանալ և ինչու ոչ նաև բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դուք մարդկանցից լավ եք գլուխ հանում, այդ իսկ պատճառով շատ տղամարդկանց սրտեր եք գրավել: Իսկ ի՞նչ է Ձեզ պետք: Ձեր ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «Կազանովան»` նա պարզապես անհետաքրքիր կթվա: Ձեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ ոչ ստանդարտ ապրելակերպով և սովորություններով: Նա Ձեզ համար կդառնա անվերջ հետազոտությունների «օբյեկտ»: Եթե Դուք հանդիպեք այդպիսի տղամարդու, ապա շնորհավորում եմ երկուսիդ էլ, հանուն նրա դուք պատրաստ կլինեք ամեն ինչի:

(17-21 Միավոր) 
Ձեր իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա պարզապես կարդում է Ձեր մտքերը և իրագործում Ձեր բոլոր երազանքները: Տարօրինակ չէ, որ Դուք նրան դեռ չեք գտել, բայց համաձայն Ձեր բնավորության՝ Դուք շարունակում եք Ձեր իդեալի որոնումները: Չեմ ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն չունեն, որովհետև հոգուս խորքում ես ինքս հավատում եմ նրանց գոյությանը: Սակայն պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե երբևէ չհանդիպեք նրան: Փորձեք Ձեր երկրորդ կեսին գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում: