6 վարժություն լավ մարսողության համար. Որովայնը ձգվում է ակնթարթային արագությամբ:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Շատ դեպքերում քաշի ավելացումը կապված է վատ մարսողության հետ: Եթե կարգավորեք մարսողությունը, ապա կարող եք ունենալ հարթ որովայն և հիանալի զգացողություն: Հետևենք այս 6 վարժություններին.

  1. Ծնկները կրծքի մոտ

Պառկեք հատակին, ընդունեք հանգիստ դիրք: Խորը շունչ քաշեք և ծալեք ոտքերը դեպի կուրծքը: Պահեք այս դիրքը 1 րոպե: Այս ընթացքում պետք է շնչառությունը լինի հանգիստ:

  1. Պտույտ

Ընդունեք հատակին հանգիստ նստած վիճակ: Ոտքերը պարզեք առաջ: Այնուհետև ծալեք աջ ծունկը, շրջվեք և ծունկը բռնեք ձախ ձեռքով: Դանդաղ թեքվեք դեպի աջ այնքան, ինչքան հնարավոր է և մնացեք այդ դիրքում 30 վայրկյան: Նույնը կրկնեք ձախ ոտքով:

  1. Սահուն կնքանստել

Ընդունեք հանքիստ կանգնած դիրք: Բացեք ոտքերը ուսերի լայնությամբ: Ձեռքերը բարձրացրեք վեր և պարզած պահեք գլխավերևում : Սահուն նստեք ոդում, կարծես նստում եք աթոռին: Մնացեք այդ դիրքւմ 1 րոպե և շնչեք հանգիստ:

  1. Թեքումներ դեպի հետ

Ընդունեք հանգիստ կանգնած դիրք:  Աջ ոտքով կատարեք մեծ քայլ առաջ, բայց ձախը մի ծալեք : Ձեռքերը դեպի հետ տարեք   և ուղղեք: Մի փոքր մնացեք այդ դիրքում և նույնը կրկնեք մյուս ոտքով: Կրկնեք յուրաքանչյուր ոտքով 5 անգամ: Աշխատեք պահել հանգստություն ր հավասարակշռվածություն:

  1. Կամուրջ

Ընդունեք պառկած դիրք: Ծալեք ծնկները: ոտքերը պահեք ուղիո հպված հատակին: Ձեռքերով պահել մեջքը և միաժամանակ բարձրացրեք ազդրերը: Մնացեք այդ դիրքում 1 րոպե և այդ ընթացքում շնչեք հանգիստ՝ ամբողջ կրծքով:

  1. Ոտքերը վեր

Ընդունեք հատակին պառկած դիրք: Բարձրացրեք ոտքերը վեր ուղիղ պահած: Պահեք ոտքերն ուղիղ հենվելով մեջքի ր ձեռքերի վրա: Մնացեք այդ դիրքում 1 րոպե և հետևեք շնչառությանը:

Ահա և վերջ: Կարծում ենք ոչ մի դժվարություն չկա, բայց  արդյունքը կլինի հրաշալի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am