Ընտրեք Ձեր ուրվագիծը: Ձեր մասին իմացեք ավելին

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Յուրաքանչյուր կնոջ արտաքինի համար կարևոր է ոչ միայն ժառանգականությունը, այլև կարևոր գեղձերից մեկը: Կանացի կազմվածքը կարելի բաժանել  4 պայմանական տեսակի: Իհարկե այդպիսի բաժանումը չի կարելի իդեալական և անսխալ համարել, քանի որ օրգանիզմի աշխատանքը կախված է բազմաթիվ ազդեցություններից: Ամեն դեպքում հենց այս 4 ուրվագծերն են ամենատարածվածները և դրանց վերաբերվող հատկանիշները հանդիպում են կանանց մեծամասնության մոտ:

Ահա ինչ է նշանակում  կազմվածքի այս 4 տեսակներից յուրաքանչյուրը

Խնձոր (գերիշխող գեղձերը –մակերիկամներն են)

Հիմնական առանձնահատկությունները: Մարմնի վերևի հատվածը ներքևինի համեմատ զգալիորեն խոշոր է: Այդ տեսակի կանանց  մոտ հիմնականում նկատվում են  ուսեր, արտահայտիչ  կուրծք, նեղ կոնքեր, ուժեղ ձեռքեր և ոտքեր: Այս տիպի մոտ մեծամասնությունը  բնականից գեղեցիկ մաշկ: Նրանք ցելյուլիտի հակումներ չունեն:  Գիրանալու դեպքում նրանց մոտ առաջին հերթին մեծանում են  կուրծքը, թևերն ու փորը:

Հոգեբանական գծերը : Նման կազմվածքով կանայք ունեն արտահայտված  իշխող հատկություն , արագ են որոշումներ ընդունում, ինքնուրույն են և պատասխանատու: Կա նաև բնավորության ոչ այնքան լավ գիծ՝ նրանք չափի զգացողություն չունեն, դա լինի ուտելիք, հանգիստ, թե՝ աշխատանք:

Խորհրդատվություն. Խորհուրդ է տրվում վեգետարիական դիետա: Պետք է երբեմն հոգսերը թողնել և հաճույք ստանալ պարզ բաներից: Կազմվածքի պահպանման համար լավագույն տարբերակը լողն է:

Ուղղանկյուն (գերիշխող հանգույցը հիպոֆիզն է)

Հիմնական առանձնահատկությունները. Կազմվածքը անչափահասի է՝ նեղ ոսկորներ, բարակ կոնքեր, չկա արտահայտիչ գոտկատեղ: Նման կազմվածքով կանայք դժվարությամբ են քաշ հավաքում, բայց հիմնականում գիրանում է փորի հատվածը: Թույլ լինֆատիկ համակարգը կարող է ծերացող մաշկի նախանշան լինել:

Հոգեբանական գծերը. Նման կանայք հակված են դեպի արվեստը և գիտությունը: Նրանք կարող են անմարդամոտ և նեփակված թվալ, դա նրանից է, որ նրանք բավականին ինքնահաստատված են: Երբեմն նրանք չափից ավել են ներփակվում իրենց մտքերի մեջ՝ մոռանալով ատօրյան:

Խորհրդատվություն. Համապատասխանում է սպիտակուցներով հարուստ սննդակարգը: Այսպիսի կանանց հոգեկան հավասարակշռության համար անհրաժեշտ է շրջապատված լինել գեղեցիկ իրերով: Տանը պետք է շատ ծաղիկներ և հոտավետ մոմեր  լինեն: Այսպիսի մարմնի մարզումների համար ցանկալի է ուժայի տրենինգը, որը կօգնի վերացնել փորը և ընգծված գոտկատեղ ունենալ:

Ավազային ժամացույց (գերիշխող հանգույցը վահանաձև գեղձն է)

Հիմնական առանձնահատկությունները. Կազմվածքը ավազի ժամացույց է հիշեցնում: Նման կանայք գիրանում են փորի և կոնքերի հատվածով: Նման տեսակի  թերություններից կարելի է համարել թույլ մկանային համակարգը և փխրուն ոսկորները: Ցելյուլիտի հակումներ ունեն:

Հոգեբանական գծերը. Նման կանայք ուրախ են ակտիվ և շփվող: Խոսքեր  չեն փնտրում, և դրա կարիքը չի էլ լինում: Նրանք հեշտությամբ գրավում են շրջապատին:

Խորհրդատվություն. Սննդակարգում ցանկալի է նախապատվությունը տալ կանաչ բանջարեղենին և անյուղ մսամթերքին: Մրգերը սուրճը և արկոհոլը ցանկալի է սահմանափակել: Օրգանիզմի հոգնածությունը վերացնելու համար  տաք ցնցուղը լիովին հարմար է:  Որպես լավագույն սպորտ հարմար է պարը:

Տանձ (գերիշխող հանգույցները ձվարարններն են ).

Հիմնական գծերը. Նման կանաց մոտ դասական կանացի կազմվածք է՝ նեխ վերևի հատվածով և գլոր կոնքերով: Ուրվագիծը տանձ է հիշեցնում: Նման կանայք գիրանում են կոնքերի հատվածից, իսկ գոտկատեղն ու փորի հատվածը ամենավերջում են լցվում: Ցելյուլիտի հակում ունեն:

Հոգեբանական գծերը. Նման կանայք շատ հոգատար և տպավորվող են: Նրանք հեշտությամբ են հարմարվում նոր մարդկանց: Այս կանաց ներքնաշխարը լի է բազմաթիվ էմոցիաներով:

Խորհրդատվություն. Սննդակարգում ուշադրություն դարձրեք մրգերին ու բանջարեղենին, ինչպես նաև անյուղ սպիտակուցներին: Ցանկալի է մոռանալ շոկոլադի կարագի և մակորոնի մասին: Հոգեկան կոնֆորտի համար անհրաժեշտ է շփում: Խուսափեք մենակությունից: Օրգանիզմի լարվածությունը թուլացնելու համար խորհուրդ է տրվում շնչառական վարժությունները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am