ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ`
- ձու — 2 հատ
- մայոնեզ — 4 ճ/գ
- թթվասեր — 4 ճ/գ
- ալյուր — 9 ճ/գ
- պանիր՝ պինդ — 100 գր
- երշիկ եփված — 200 գր
- լոլիկ — 1 հատ
- սունկ շամպինիոն — 100 գր
- աղ — ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի
- խնկածաղիկ — ըստ ճաշակի
- խմելի սունելի — ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ`
- Խառնում ենք ձվերը, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը:
- Ստանում ենք հեղուկ խմոր: Աղ ու պղպեղ ենք անում:
- Պատրաստում ենք լցնոնը: Երշիկը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով:
- Լոլիկը կտրտում ենք ոչ մեծ կտորներով:
- Շամպինյոնը կտրտում ենք ոչ մեծ կտորներով:
- Պանիրը քերում ենք մեծ ատամնավոր քերիչով:
- Խմորը դնում ենք տաքացրած թավայի մեջ, շարում ենք վրան շամպինյոնն ու երշիկը:
- Հետո շարում ենք լոլիկը, աղ ու պղպեղ ենք անում, վրայից լցնում քերած պանիրը: Փակում ենք կափարիչով ու պատրաստում միջին թեժության կրակի վրա մոտ 10 րոպե:
- Պիցցան պատրաստ է: Բարի ախորժակ:
Պիցցան տարեցտարի էլ ավելի լայն տարածում է գտնում, ինչը զարմանալի չէ: Դրա գաղտնիքը պիցցայի պատրաստման պարզությունն է, սննդարարությունն ու տարբեր մթերքներ օգտագործելու հնարավորությունը: Չափաբաժինը՝ 4 հոգու համար: