Ինչպես խուսափել ճարպակալումից

Նախորդ նյութում մենք իմացանք, թե ինչպե՞ս պարզել մարմնի զանգվածի ինդեքսը  ։ Իսկ եթե արդեն պարզել եք, որ կարիք ունեք, ապա հետևեք այս պարզ խորհորդներին։  Ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ։ Խորհուրդ չի տրվում չարաշահել ածխաջրածնային և ճարպային սնունդը, ցանկալի է, որ օրվա սնունդի մեջ գերակշռեն բանաջարեղենը և մրգերը։ Ցանկալի է օրվա սննդի 75%ը ընդունել մինչև 16:00: Աշխատեք նաև հետ պահել Ձեզ գազավորված ըմպելիքների օգտագործումից:

Մսամթերքից առավելապես խորհուրդ է տրվում օգտագործել հավի միս, ձկան միս, նաև շատ ծովամթերք։ Ծովամթերքը պարունակում է օմեգա 3, որը հակաքաղցկեղային է, և շաբաթական 2 անգամ օգտագործելու դեպքում կրծքի քաղցկեղի հավանականությունը նվազում է 50%-ով։ Երեկոյան ժամերին ցանկալի չէ նաև օգտագործել միրգ, քանի որ այն նույնպես վերածվում է ճարպի։ Ավելի լավ է ուտել հաճախակի և փոքր չափաբաժիններով (4-5 անգամ):

Երեկոյան ժամը 7-ից հետո ցանկալի է օգտագործել առավելապես բանջարեղեն։ Եվ մի մոռացեք, որ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է ոչ միայն սննդային կարգավորում, այլ հարկավոր է այն համատեղել ֆիզիկական ակտիվության հետ։

 

 

Աղբյուր