Նա վերցրեց հասարակ տնային բաղադրիչ և ազատվեց զգեստի վրայի բորբոսից ու փոշուց

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Շատ հաճախ տունը մաքուր պահելու համար, մենք գնում ենք տարբեր տեսակի մաքրող, լաքաները հեռացնող և հակաինֆեկցիոն հեղուկներ: Սակայն դրանք բավականին վտանգավոր են առողջության համար, քանի որ պարունակում են բազմաթիվ քիմիական տարրեր:

Կան ավելի հասարակ և էժան միջոցներ, որոնք կօգնեն մաքրության հարցում: Օրինակ այս հասարակ բաղադրիչը կա գրեթե բոլորիս տներում, որը կօգնի մեզ ազատվել կեղտից:

Ահա ջրածնի պերօքսիդի օգտագործման մի քանի եղանակ, որոնք հեշտությամբ կվերացնեն անցանկալի բծերն ու լաքաները:

Ոչ մի հետք մեր սիրած շապիկի վրա ազդեցություն չի թողնում: Ահա, թե ինչպես ազատվել դրանցից ջրածնի պերօքսիդի օգնությամբ:

Ինքներդ պատրաստեք լաքահեռացման միջոցը

Խառնեք 1 բաժին հեղուկ օճառ և 2 բաժին ջրածնի պերօքսիդ: Ստացված խարնուրդը մի լավ թափահարեք և լվացքից 30 րոպե առաջ լցրեք հենց լաքայի վրա: Այնուհետև լվացեք իրը սառը ջրով: Հետքերը կկորեն:

Ատամի խոզանակի մաքրիչ

Բոլորս գիտենք, որ պարբերաբար պետք է լվանալ ատամները: Սակայն պետք է լվանալ այդ խոզանակները նույնպես:

Դրա համար Ձեզ անհրաժեշտ է՝ բաժակի մեջ լցնել ջրածնի պերօքսիդը և նրա մեջ ընկղմել խոզանակը: Մի որոշ ժամանակ անց հանեք խոզանակն ու լվացեք տաք ջրով: Տարբերությունն ինքներդ էլ կզգաք:

Միջոց բորպոսի դեմ

Բորպոսը շատ վտանգավոր է առողջությանհամար: Այն հիմնականում առաջանում է խոնավության պատճառով: Ջրածնի պերօքսիդն իր մեջ պարունակում է բազմաթիվ հակաբորպոսային տարրեր:

Բորպոսից ազատվելու համար անհրաժեշտ է՝ պատել նրա հետքը ջրածնի պերօքսիդով և համբերել 10 րոպե: Արդյունքն ակնհայտ կլինի:

Խոհանոցը մաքրող միջոց:

Իր հատկությունների շնորհիվ, ջրածնի պերօքսիդն ի զորու է բոլոր խոհանոցային պարագաներն ազատել ինֆեկցիայից:

Ամենից լավ գործում է 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը, որը կարող եք գտնել գրեթե բոլոր դեղատներում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am