6 դեղամիջոց, որոնք բերում են ավելորդ քաշի կուտակման. Իսկ եթե հենց դա՞ է պատճառը, որ չեք նիհարում

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Յուրաքանչյուր դեղամիջոց ունի իր կողմնակի ազդեցությունը:  Հիմականում դրանք շատ լուրջ չեն և ժամանակավոր են: Բայց կան այնպիսի դեղամիջոցներ, որոնց օգտագործումը  կարող է թողնել տհաճ  կողմնակի ազդեցություն, օրինակ՝ քաշի ավելացումը: Որ դեպքերում պետք է զգուշանալ?  Եկեք պարզենք…

  1. Հակադեպրեսանտները

Բանը նրանում է, որ հակադեպրեսանտները  պարունակում են СИОЗС: այդպիսին են հայտնի Prozac, Lexapro, Պակսիլ և Զոլոֆիտ դեղամիջոցները, որոնք լավացնում են զգացողությունը, միաժամանակ  նաև ախորժակը,  և արդյունքում այդ դեղամիջոցը  ընդունողները ածխաջրածինների մեծ պահանջ են ունենում:

Ինչ անել. Խորհրդակցել բժշկի հետ՝ այլ դեղամիջոցով փոխարինելու համար, օրինակ՝ Վելլիբուտրինը կամ Բուպրոպիոնը, որոնք անգամ օգնում են ազատվել ավելորդ քաշից:

  1. Հակաբեղմնավորիչները

Դրանք փոխում են օրգանիզմի հորմոնային ֆոնը և բերում քաշի ավելացման: Ինչպես նաև դրանց բաղադրության մեջ առկա է պրոգեստերոն հորմոնը, որը  լավացնում է ախորժակը

Ինչ անել. Այսօր դեղամիջոցների շուկան մեծ է և կարելի ընտրություն կատարել: Եթե գիրանալու հակում ունեք, ապա դիմեք էնդոկրինոլոգին՝  այլ դեղամիջոց  ընտրելու նպատակով:

 

  1. Բետա – ադրենոբլոկատորները

Դեղամիջոցների այս  խումբը կիրառվում է սրտի անբավարարության  և միգրենի դեպքերում: Դրանք ըդունողները միջինը 2-3 կգ քաշ են հավաքում: Խնդիրը նրանում է, որ այս  դեղամիջոցները դանդաղեցնում են նյութափոխանակությունը, որը բերում է ճարպակալման:

Ինչ անել. Եթե Ձեզ նշանակված է  բուժման նման միջոց, ուրեմն մյուսները մինչ այդ ցանկալի արդյունք չեն տվել և դրանք հիպերտոնիայի դեմ պայքարի միակ միջոցն են Ձեզ համար:  Այն ինչ կարող եք անել քաշ չհավաքելու համար, ակտիվ կյանք վարելն է, բավարար  քնելը և ճիշտ սնվելը:

  1. Ստերոիդներ

Ստերոիդների կողմնակի ազդեցությունները

  • անքնություն
  • ուտելու ցանկություն
  • օրգանիզմում ջրի պահպանում

Բոլոր երեք  ազդակներն էլ կարող են բերել  կարճ  ժամանակում քաշի ավելացման:  Դրանք ընդունող հիվանդների 75 %-ը քաշ է հավաքում:
Ինչ անել.

Բժշկին խնդրել հնարավորինս պակասեցնել  դեղամիջոցի քանակությունը: Իսկ սկզբի համար քնելուց 2 ժամ շուտ դադարեք էկրանի մոտ նստելուց, որ անքնություն չսկսվի:

  1. Անտիգիստամիններ

Սրանք նախատեսված են ալերգիայի և ալերգիկ ռեակցիաների դեմ: Բայց ընդունելուց առաջ նկատի ունեցեք, որ այդ դեղամիջոցները առաջացնում են քաշի ավելացում՝ հատկապես կանանց մոտ: Պատճառն այն է, որ այդ դեղամիջոցները  արգելում են օրգանիզմի  կողմից գիստամինի ստեղծմանը և որպես հետևանք սրանում է քաղցի զգացումը:

Ինչ անել.

Կիրառեք ալերգիայի դեմ պայքարի  այլընտրանքային մեթոդներ, օրնակ՝ ժողովրդական մեթոդներ:

6 Միգրենի դեմ  դեղամիջոցները

Պարզվում է գլխացավի դեմ դեղամիջոցները նույնպես կարող են ավելորդ քաշի  պատճառ դառնալ:

Ինչ անել. Գտնել գլխացավի պատճառները, դրանք կարող են լինել անքնությունը, անկանոն սնվելը, անգամ ջրի անբավարար  քանակությամբ օգտագործելը: Իսկ հաճախ խնդիրը Ձեր մեջ է՝ գլխացավի պատճառը կարող է լինել ոչ թե ֆիզիոլոգիական, այլ  նաև հոգեբանական:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am