Վահանաձև գեղձի քաղցկեղի 4 նշաններ, որոնք անուշադրության մատնել չի կարելի

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մանգամից ասենք, որ վահանաձր գեղձի օնկոլոգիան քաղցկեղի  հազվադեպ տեսակ է: Բայց հաշվի առնելով ներկայիս էկոլոգիական  վիճակը և քաղցկեղով հիվնդանալու հաճախականությունը, արժե զգոն լինել:

Այս հիվանդության նախանշանները  երկար ժամանակ ի հայտ չեն գալիս,  բայց ահա այն նշանները, որոնք Ձեզ կզգուշացնեն.

  1. Կուլ տալը ցավոտ է

Երբ վահանաձև գեղձի վրա ուռուցք է առաջանում, կարող է կուլ տալու հետ խնդիրներ առաջանալ: Նման բան կարող է լինել տարբեր պատճառներով: Անհանգստանալ արժե, եթե երկու շաբաթվա ընթացքում  դեպի լավը փոփոխություններ չկան, այսինքն կոկորդի բուժումը արդյունք չի տալիս:

  1. Ձայնի փոփոխություն

Մարդու ձայնային ապարատը  անմիջապես վահանաձև գեղձի վրա, այդ պատճառով վահանաձև գեղձի փոփոխությունը ազդում է ձայնի տեմբրի վրա, օրինակ՝ կարող է դառնալ խռպոտ, կամ կտրվել: Այդ դեպքում  կոկորդի բուժման ոչ մի մեթոդ չի օգնի:

  1. Դժվար է ուտել, խոսել կամ շնչել

Այս նախանշաններն անտեսելը շատ դժվար է: Կարևոր է իմանալ, որ դրանք հանդես են գալիս օնկոլոգիայի ուշ շրջաններում և պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն:

  1. Պարանոցի շրջանում կոշտացում

Վահանաձև գեղձի ուռուցքի դեպքում պարանացին առաջանում է կոշտություն «կատիկի» տեսքով: Որոշ մարդիկ դա անուշադրության են մատնում, սակայն դա հիվանդության առաջին և ամենատարածված նախանշանն է:Կարևոր է հիշել, որ այ գնդիկի առկայությունը դեռ քաղցկեղի նշան չէ: 20-ից միայն 1 դեպքն է ուռուցք:

Ինչ անել?

Վահանաձր գեղձի ուռուցքի  բուժումը կախված է բազմաթիվ առանձնահատկություններից (ուռուցքի, տեսակից և աստիճանից, հիվանդի տարիքից և առողջական վիճակից), այդ պատճառով էլ այն ընտրվում է անհատական:Եթե ուռուցքը մեծ է կամ արագ է աճում հիմնականում անհրաժեշտ է վիրահատություն, բայց դա չի նշանակում , որ վահանաձև գեղձը ամբողջությամբ հեռացվում է: Ամբողջությամբ հեռացման դեպքում հիվանդը ստիպված ամբողջ կյանքի ընթացքում հորմոնային դեղամիջոցներ է ընդունում: Սակայն նման դեպքերը շատ հասվադեպ են: եվ ժամանակին դիագնոստիկայի դեպքում այս հիվանդությունը գործնականում բոլոր հիվանդների մոտ ամբողջությամբ բուժվում է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am