Ինչու՞ է անհրաժեշտ օրական գոնե 1 հավկիթ ուտել

Միչիգանի Epidstat ինստիտուտի գիտնականները պարզել են, որ պարբերաբար օրական գոնե մեկ հավկիթ օգտագործելու դեպքում կարելի է 12%-ով նվազեցնել գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը:
Գիտնականներն իրենց այս հայտարարությունը բացատրում են նրանով, որ հավկիթը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք իջեցնում են բջիջներում թթվածնային ճնշումն ու նվազեցնում բորբոքային գործընթացները: Բացի այդ, այս մթերքը սպիտակուցների և այլ օգտակար նյութերի լիարժեք աղբյուր է, իսկ այդ նյութերը կանխում են խոլեստերինի կուտակումները և դրական ազդեցություն են ունենում անոթների ու մազանոթների վրա:
Բոլոր այս գործոնները նվազեցնում են գլխուղեղի արյունահոսության խանգարման հավանականությունը, դրական ազդեցություն են ունենում սրտամկանի առողջության վրա և կանխում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացումը:

 

Աղբյուր