Խոհանոցի վերանորոգում սեփական ձեռքերով

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Խոհանոցի վերանորոգման խնդիրը, վերադասավորություն և փոփոխություն կատարելը տանտիրուհիների մեծագույն ցանկություններից է: Բայց, ցավոք, ոչ միշտ է հնարավոր փոխել կահույքը, նորոգել պատերն ու հատակը:

Եթե Դուք ցանկանում եք վերանորոգել ձեր խոհանոցը , փոփոխություն կատարել, և այդ ամենի համար չունեք համապատասխան Ֆինանսական միջոցներ, ապա այս պատմությունը հենց Ձեզ համար է: Հուսով ենք, որ այն կհաղորդի մեծ գեղագիտական որոշումներ կայացնելու ցանկության:

Նիկոլ անունով մի կին արդեն շատ վաղուց ղեկավարում է  Junk Love Boutique կազմակերպությունը , և Խոհանոցի կահույք ստեղծելն ու ձևափոխելը նրա հոբին է: Տեղափոխվելով 70-ականներին կառուցված մի բնակարան՝ նրա մոտ արթնացավ մի անհավատալի ցանկություն – այն դարձնել ոճային և հարմարավետ իր և իր ընտանիքի համար: Նկիկոլը վերանորոգումը սկսեց խոհանոցից:

Ինչպես նորացնել խոհանոցը

Այս նկարում տեսնում եք դեռ չնորոգված խոհանոցը, չնայած, որ նրանք հասցրել են փոխել լվացարանն ու որոշ բաներ:

Հատակի համար Նիկոլն ընտրել է ոչ թանկարժեք լինոլեում, որը արտաքինից նման է լամինատե հատակին: Քանի որ նրան հարկավոր է այնպիսի հատակ, որը թացով մաքրելուց չի վնասվում:

Նա ամուսնու օգնությամբ գտավ խոհանոցի հին պահարան, որը պետք է ծառայեր որպես <<կղզյակ>>, բայց նրան դուր չէին գալիս պահարանի ոտքերը, որոնցից էլ նա ազատվեց:

Այնուհետր նա սկսեց ձևափոխել կահույքն այնպես, որ գազօջախն ու աման լվացող մեքենան լինեն ներկառուցված:

Հաջորդ քայլը կահույքը ներկելն էր: Նիկոլը խոսովանեց, որ այս հարցում շատ է չարչարվել և մեծ ջանք է թափել:

Նորոգել և գունավորել է ոչ միայն դրսից , այլ նաև պահարանների դարակները ներսից:

Պահարանի մի հատվածը ձևափոխել են այնպես, որ այն կարող է ծառայել որպես պահոց:

Պահարանի որոշ դռների համար օգտագործեցին ամբարի տախտակները:

Քանի որ սառնարանը շատ հին էր նրանք որոշեցին շատ չչարչարվել և այն փոխարինեցին նորով:

Ստացված սպիտակ կահուլքի շնորհիվ խոհանոցն ավելի ընդարձակ ու լուսավոր տեսք ունի:

Ինչպես տեսնում եք չկա անհնարին ոչ մի բան: Կարևորը ցանկությունն է: Եթե ունեք ցանկություն, ապա կարող եք դարձնել այն իրականություն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am