Ինչպե՞ս ճիշտ օգտագործել նոր գնված կոշիկների մեջ հանդիպող սիլիկագելի փաթեթները

Շատ հաճախ, երբ ինչ–որ նոր բան ենք գնում (կոշիկ, էլեկտրատեխնիկա, պայուսակներ և այլն), նրանց մեջ գտնում ենք փոքրիկ փաթեթներ, որոնց վրա գրված է լինում «Սիլիկագել»։ Դրանց մեջ պարունակվող սիլիկագելը պաշտպանում է ապրանքը խոնավությունից։ Շատ դեպքերում մենք ուղղակի դրանք աղբն ենք նետում, քանի որ չգիտենք, թե ինչ կարելի է անել դրանց հետ։ Սակայն դրանք կարող են պետք գալ մեզ առօրյայում։ Ահա 10 ապացուցված օրինակ.

1. Թրջված հեռախոս

Եթե Դուք ջուրն եք գցել կամ «լվացել» եք Ձեր բջջային հեռախոսը, ուրեմն հանեք մարտկոցը, սիմ քարտը և մի ամբողջ գիշեր այն թողեք սիլիկագելով լի ամանի մեջ։ Այն կներծծի ամբողջ խոնավությունը։

 

2. Խոնավ հագուստ

Եթե հանգստանալուց վերադառնալիս Ձեր շորերը դեռ խոնավ են, ապա ճամպրուկի մեջ սիլիկագելի մի քանի փաթեթ դրեք, և խոնավությունն ու դրա տհաճ հոտը կվերանան։

 

3. Տհաճ հոտով սպորտային պայուսակը 

Մարզասրահի սպորտային պայուսակի և պահարանի տհաճ հոտը հաճելի երևույթներից չեն։ Եթե Ձեր պայուսակում լինեն սիլիկագելի մի քանի փաթեթիկներ, ապա գոնե մի փոքր այդ հոտը կմեղմվի։

 

4. Քրտնած լուսանկարչական ապարատ

Լուսանկարչական ապարատի օբյեկտիվը կարող է քրտնել, եթե այն տեղափոխում եք ցուրտ վայրից տաք վայր։ Եվ այդ ժամանակ էլ այս հրաշալի գելը կգա օգնության։ Օրինակ, այն կարող եք դնել ապարատի պատյանի մեջ։

 

5. Սերմերի պահպանում

Եթե տանը կան սերմերի փաթեթավորված տուփեր, ապա պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի ձմռանը դրանք չխոնավանան։ Բայց դա խնդիր չէ, եթե վերցնեք հերմետիկ մի տարա, դրա մեջ լցնեք սերմերի փաթեթներն ու սիլիկագելը։ Կարող եք այլևս չանհանգստանալ։

 

6. Ծաղիկների չորացում

Ծաղիկները կարելի է արագ չորացնել, եթե դրանք սիլիկագելի մի քանի տուփերի հետ փաթաթեք թղթի մեջ։

 

7. Լուսանկարների պահպանում

Եթե Դուք ցանկանում եք երկար ժամանակ հիանալ անցյալի հիշողություններով, որոնք ֆիքսված են հին լուսանկարների վրա, ապա ստվարաթղթե տուփի մեջ, լուսանկարների կողքին մի քանի սիլիկագելի փաթեթիկ դրեք։ Դրանք նաև կպահպանեն լուսանկարները միմյանց կպչելուց։

 

8. Արծաթյա սպասքի խնամք

Սիլիկագելը պաշտպանում է արծաթը փառակալումից. սպասքը, թե զարդը` կապ չունի։ Դրեք այն զարդատուփի կամ սպասքի պահարանի մեջ, և մյուս մետաղներից պատրաստված իրերը ևս պաշտպանված կլինեն ժանգից։

 

9. Սափրվելու հարմարանք

Ածելին միշտ գտնվում է ջրի հետ հաղորդակցման մեջ, ինչի հետևանքով բթանում և ժանգոտվում է։ Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի կանխենք դա։ Դրանք դրեք պլաստմասե տարայի մեջ` մի քանի սիլիկագելի փաթեթիկների հետ մեկտեղ և վերջ։

 

10. Մեքենայի դիմապակի

Որքան շատ սիլիկագելի փաթեթներ լինեն մեքենայի դիմացի սարքավորումների վահանակի վրա, այնքան ավելի քիչ կքրտնի մեքենայի դիմապակին։ Աղբը նետելու փոխարեն դրեք դրանք մեքենայի մեջ։

 

 

Աղբյուր