Սալորաչրով շոկոլադե տորթ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում ենք. սպիտակուցները լավ հարում ենք, իսկ դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ: Զանգվածները միացնում ենք իրար, ավելացնում ալյուրը, կակաոն, փխրեցուցիչն ու բուսայուղը և զանգված լավ խառնում ենք:
    salorachrov-shokolade-tort
  2. Խմորը լցնում եք բուսայուղապատ 20 х 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե: Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով:
    salorachrov-shokolade-tort
  3. Պատրաստում ենք շոկոլադե օշարակը: Կաթը, շաքարավազն ու կակաոն լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
    Բիսկվիթը ծակծկում ենք և տոգորում օշարակով:
    salorachrov-shokolade-tort
  4. Պատրաստում ենք կրեմը: Պուդինգը, կաթն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով եռացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Զանգվածը հովացնում ենք: Ցանկության դեպքում կարող ենք 2 ճ/գդ կոնյակ ավելացնել: Կրեմը քսում ենք բիսկվիթի վրա և հավասարեցնում:
    salorachrov-shokolade-tort
  5. Եթե սալորաչիրը պինդ է, լցնում ենք եռման ջրի մեջ, մի քանի րոպե թողնում և հանում ենք: Այնուհետև սալորաչիրը մանր կտրատում ենք:
    Задать изображениеsalorachrov-shokolade-tort
  6. Պատրաստում ենք ջնարակը: Կական, թթվասերը, շաքարավազն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
    Սալորաչիրը լցնում ենք տորթի վրա և ծածկում ջնարակով:
    salorachrov-shokolade-tort
  7. 5 ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
    salorachrov-shokolade-tort

 

 

 

Աղբյուր