Ինչ է պատմում Ձեր մասին Ձեր ոտնամատների ձևը

Պարզվում է, որ մեր ոտնամատերի ձևից, դրանց չափսերի հարաբերակցությունից, ճկունությունից ու նրբությունից կարելի է եզրակացնել, թե ինչ բնավորության տեր ենք մենք, կենսական ինչ փոփոխություններ են սպասվում, և ինչ ոլորտներում կարող ենք հաջողություն ակնկալել։

Այս կամ այն մատի թեքվածությունը կամ էլ ոչ ճիշտ ձևը կարող է վկայել անցյալում ու գուցե նաև ներկայում պատահած անհաջողության մասին այն ոլորտում, որի համար այդ մատը պատասխանատու է. եթե մատներից մեկն ավելի զարգացած է, քան մյուսն ու առանձնանում է դրանց ֆոնին, ապա հենց այդ մատի ներկայացված որակը կարելի է համարել դոմինանտ Ձեր կյանքում։ Եվ այսպես շարունակ…

Եթե Ձեր ոտնամատերի վրա կարմրավուն կետեր եք նկատում, ապա սպասեք փոփոխությունների։ Եթե Ձեր ճկույթը չորրորդ մատի տակ է մտած, նշանակում է՝ Դուք սովոր եք վտանգի մասին մտածելուն ու ջայլամություն անելուն, իսկ եթե դա Ձեր ձախ ոտքի վրա էլ կա, ապա Դուք չափից ավելի ու հաճախ անտեղի եք վստահում Ձեր սիրելիին։

Մատների բարձրաձված ծայրերը հատուկ են երազկոտ անհատականություններին, իսկ դեպի ներքև սեղմված մատները վկայում են ուրիշների կարծիքներից կախվածության մասին։ Որքան ավելի զարգացած է աջ ոտքի բութ մատը, այնքան ավելի շատախոս է դրա տերը։ Բութ մատների եռանկյունաձևությունն ու քառակուսիությունը վկայում են փակբերանության ու պարփակվածության մասին։

Գեղեցիկ ու անթերի հավասար մատները, որոնք գեղեցիկ գիծ են կազմում, վկայում են կազմակերպվածության բարձր մակարդակի, պարզության ու կարգապահության մասին։ Թեև ասում են, որ ոտքերի մեջ ճշմարտություն չկա, բայց կանացի տոտիկները մեզ շատ բան կարող են ասել դրանց տիրուհիների մասին։ Մանագետը կարող է, մի հայացք նետելով կնոջ ոտնաթաթին, միանգամից կողմնորոշվել, թե որոնք են այդ կնոջ հիմնական կենսական դիրքորոշումներն ու բնավորության գծերը։ Ավելին, ոտնաթաթերի ու ոտնամատերի ձևով մարդու բնավորության գծերի որոշումը մի ամբողջ գիտություն է, ուստի Ձեզ կներկայացնենք միայն մի քանի հատկանիշներ, որոնցով Դուք կկարողանաք ավելի լավ պատկերացում կազմել Ձեր դիմացինի մասին՝ ելնելով նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններից։

Բութ մատ

— Եթե այն նեղ է հիմքի մոտ ու լայնանում է, ապա Դուք պետք է ավելի ազնիվ լինեք ինքներդ Ձեզ հետ։

— Որքան բութ մատն ավելի է թեքված դեպի մյուս մատները, այնքան ավելի շատ եք Դուք կախված շրջապատի կարծիքից։

— Ներաճած եղունգը խոսում է նրա մասին, որ Դուք չեք սրում ձերբազատվել արդեն սովորական դարձած, թեկուզ և հնացած իրերից։ Ձերբազատվեք դրանցից, որքան էլ թանկ լինեն դրանք Ձեզ համար, որովհետև Դուք կարիք ունեք Ձեր կյանքում նոր զգացողությունների համար տեղ ազատելու։

— Կոպիտ ու կոշտուկներով պատված մաշկը բութ ու երկրորդ մատի միջև խոսում է այն մասին, որ Դուք սովոր եք ծանրութեթև անել Ձեր գործողությունները, բայց Ձեզ երբեմն պետք է տրվել էմոցիաներին ու ցանկություններին։

Երրորդ մատ

— Այս մատն արտացոլում է մեր մասնագիտական նկրտումները։ Որքան այն ավելի երկար է, այնքան շատ են Ձեր ամբիցիաները։ Որքան ավելի բարակ է այս մատը, այնքան ավելի արտիստիկ ու կրեատիվ եք Դուք, և որքան ավելի հաստ է այն, այնքան ավելի պրակտիկ ու իրատես եք Դուք։

— Դեպի ճկույթը թեքված երրորդ ոտնամատը վկայում է Ձեր անհամբեր բնավորության մասին։

— Եթե երկրորդ ու երրորդ ոտնամատերի միջև կա միջակայք, ապա դուք, ամենայն հավանականությամբ, խեղդում եք Ձեր զգացմունքներն ու անում եք աշխատանք, որը չեք սիրում։ Փորձեք գտնել դուրեկան կողմեր անդուր առաջադրանքների մեջ ու, ի վերջո, ազատություն տվեք Ձեր էմոցիաներին։ Հրաժարվեք այդ հանձնարարությունից ու շուտով կնկատեք, որ այդ միջակայքը զգալիորեն նեղանում է, ու դրան զուգահեռ՝ ավելի կայունանում է Ձեր հոգեկան հավասարակշռվածությունը։

Չորրորդ մատ

— Այս մատն այլ մարդկանց հետ ունեցած հարաբերությունների ինդիկատորն է։ Եթե այն թեկված է դեպի Ձեր բութ մատը, ապա Դուք զգայուն անհատականություն եք ու շատ ընկերներ ունեք։

— Եթե այս մատն ավելի երկար է, քան երրորդ մատը, ապա Ձեր համար ընտանիքից կարևոր բան գոյություն չունի։

— Եթե այն կնճռոտ տեսք ունի, ապա Դուք հոգատարության կարիք ունեք։

— Եթե այն մի քիչ ճզմված է, ապա դուք այլոց հետ վիճելու ու նույնիսկ կոնֆլիկտների գնալու եք հակված։

Ոտնաթաթերի մաշկի գույնը ևս շատ բան է պատմում Ձեր ու Ձեր բնավորության մասին։ Եթե այն ունի կանաչավուն երանգավորում, ապա Ձեզ հատուկ է նախանձի զգացումը։ Եթե այն ճերմակին է տալիս, ապա Դուք չափից դուրս հաճախ եք զայրանում, իսկ մոխրագույն երանգավորումը վկայում է զարգացող դեպրեսիայի մասին:

 

 

Աղբյուր