Ինչպես ազատվել անցանկալի մազերից, և որ մեթոդն է ամենաարդյունավետը

Անցանկալի մազերից ազատվելու տեսակներից մեկն ակնամոմով էպիլյացիան է: Նման եղանակներով էպիլյացիան հասարակ ու պարզ մեթոդ է և կիրառվում նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները:

Էպիլյացիան՝ կախված  մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի՝ տաք, գոլ և սառը: Այս տարբերակները կիրառվում են՝ կախված մարմնի հատվածից: Օրինակ՝ շրթունքի վերևի հատվածում էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տևում է 3-6 շաբաթ՝ կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատև օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազեր աճելը:

Մեր օրերում կիրռավում է քիմիական եղանակով էպիլյացիան: Առաջարկում է գելերի, քսուկների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա և քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչև դեմքին քսելը նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածների վրա:

Անցանկալի մազերից ազատվելու ամենարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա՝ ոչնչացնելով դրանք: Այնպես որ, կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է Ձեզ համար նախընտրելի:

 

Աղբյուր