Bestinfo.Am-ը ներկայացնում է`
Ոչ ոք չի կարող չհամաձայնել, որ մրգերն ու բանջարեղենները շատ օգտակար են առողջության համար: Ամենաշատ օգտագործվող հատապտուղներից մեկը լոլիկն է (ամեն ինչ ճիշտ է՝ բուսաբանները լոլիկը համարում են բազմաշերտ պոլիկարֆիայով հատապտուղներ): Չնայած մարդկանց մեծամասնությունը այն համարում է բանջարեղեն: ինչպես էլ որ լինի, այս բույսի օգտակարությունը դժվար է գերագնահատել:
Լոլիկը բաղկացած է ջրից (95%), ածխաջրերից և բջջանյութից:
Բացի այդ, թարմ լոլիկը հանդիսանում է օրգանիզմի համար անհրաժեշտ C, K1, B9, վիտամիններով, կալիումով և ածխաջրերով: Լոլիկը իր մեջ պարունակում է նաև լիկոպեն, բետա-կարոտին և նարինգենին:
Լոլիկը հանդիսանում է առողջ դիետայի մասնիկը: Որոշ գիտնականներ գտնում են, որ այս մթերքի հաճախակի օգտագործումը պակասեցնում է որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Հաջորդիվ կներկայացնենք տեղեկատվություն լոլիկի զարմանալի առավելությունների մասին, որոնք այդ բանջարեղենին դարձրել են մեր օրգանիզմի համար անփոխարինելի:
- Առողջ սիրտ
Լոլիկի օգտակար հատկությունները վաղուց օգտագործվում են լիկոպենի պակասության հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ լիկոպենի և բետա-կարոտինի պակասությունը տղամարդկանց մոտ կարող են մեծացնել սրտի կաթվածի հավանականությունը: Լոլիկի օգտագործումը կբարձրացնի արյան մեջ այդ կարևոր նյութերի մակարդակը:
.Ինչպես նաև համարվում է, որ լոլիկի օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզը:
- Քաղցկեղի կանխարգելումը
Որոշ հետազոտողների կարծիքով լոլիկիը պակասեցնում է շագանակագեղձի քաղծկեղի հավանականությունը:
- Առողջ մաշկ
Լոլիկը շահեկան ազդեցություն է թողնում մաշկի վրա, ինչպես նաև կարող է ձեզ պաշտպանել արևարոցներից:
- Մարսողության համակարգի ճիշտ աշխատանք
Իրենց մեջ ջրի մեծ քանակության և բջջանյութի առկայության շնորհիվ, լոլիկը հիանալի միջոց է փորկապության դեմ:
- Կալիումով հարուստ մթերքները (այդ թվում լոլիկը) կարող են օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում:
Ես անհամբերությամբ եմ սպասում « լոլիկի ժամանակահատվածին»: Իսկ Դուք?
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը