Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից

Քրքումը (Turmeric, Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն։ Այն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններ։ Այն լավագույն միջոց է ակնեից, ակնեի հետքերից ազատվելու, մաշկի յուղայնություը կարգավորելու, երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար։
Հնդկաստանում կանայք այն օգտագործում են նաև որպես անցանկալի մազերից ազատվելու միջոց, որն արգելակում է մազերի աճը։
Քսուկի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։
Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։
Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։
Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և հետևողական լինելու դեպքում մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։
Այս բաղադրատոմսը լիովին անվնաս է։ Դարեր շարունակ Հնդկաստանում այն օգտագործում են անգամ երեխաների վրա՝ անցանկալի մազերը հեռացնելու համար։ Քրքումն օգտագործում են սկսած 1 ամսականից, որի արդյունքը լինում է այն, որ մի քանի ամսից երեխան ամբողջովին ազատվում է անցանկալի մազերից։
Փորձեք այս միջոցը, արդյունավետության մասին դատեք ինքներդ ու կիսվեք մարդկանց հետ։

Աղբյուր` Life.panorama.am