Հայ հայտնիների քույրերը

Այս հրապարակման մեջ մենք չենք խոսելու հայտնի մարդկանց մասին, այլ ներկայացնելու ենք նրանց քույրերին: Ոմանց արտաքնային նմանություններն իսկապես այնքան շատ են, որ ավելի դժվար է գտնել տարբերությունները:

Արմինկա և Լուսինե Նահապետյաններ

Երգչուհի Արմինկայի քուրը՝ Լուսինե Նահապետյանը, ոճաբան է, ունի սեփական գեղեցկության սրահը, նա է զբաղվում Արմինկայի արտաքին տեսքով: Լուսինեն նաև նկարահանվել է Արմինկայի «Disko»  և Արման Հովհաննիսյանի «Տարիներ» տեսահոլովակում: Քույրերը հաճախ են միասին ներկայանում տարբեր երեկույթների:

Արևիկ  և Հելեն Ուդումյաններ

Հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանն ընտանիքի փոքրն է: Նրա քույրը՝ Հելեն Ուդումյանը, երեք տարով մեծ է հեռուստահաղորդավարուհուց: Համաձայնեք՝ քույրերը, բացի շիկահեր լինելուց, ունեն նաև այլ արտաքին նմանություններ:

Արևիկ  և Անուշիկ Ալավերդյաններ  

Երգչուհի քույրերը համարվում են ամենաոճային հայտնիներից: Արևիկ Ալավերդյանը հաճախ է հայտնում ամենաոճայինների տասնյակում, նա սիրում է նորաձևությունը և ապրում է ամենանորաձև քաղաքում՝ Փարիզում: Անուշիկն էլ ոչնչով չի զիջում քրոջը, բայց երևի մի տարբերությամբ՝ նա շարունակեց երգչուհու իր կարիերան, իսկ Արևիկը՝ ոչ: Քույրերն արդեն գտել են իրենց երկրորդ կեսերին, և մի փաստ ևս նրանց մասին՝ Անուշիկ Ալավերդյանի և Կարեն Մամիկոնյանի հարսանիքի քավորն ու քավորկինը Արևիկ Ալավերդյանն և նրա ամուսին Հայկոն էին:

Արփինե և Անի Գաբրիելյաններ

Դերասանուհի Արփինե Գաբրիելյանը և Անին ևս իրար նման են: Գեղեցկուհի քույրերը հաճախ են միասին ճամփորդում:

Սոնա և Մերի Ռուբենյաններ

Սոնա Ռուբենյանը հայտնի դարաձավ «Շանթ» հեռուտաընկերության «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթելուց հետո: Երգչուհին անցյալ տարի ներկայացրեց  Հայաստանը «Նոր Ալիք» երգի մրցույթում: Սոնայի հաջողությունների մասին շատերը գիտեն, բայց այ նրա գեղեցկուհի քրոջ՝ Մերիի մասին՝ ոչ: Երգչուհին հաճախ է լուսանկար տեղադրում Մերիի հետ և միշտ նշում, որ քույրը նրա համար ամեն ինչ է: Մերին և Սոնան այնքան նման են, որ կարելի է փորձել գտնել տասը տարբերություն:

Սիլվա  և Մանե Հակոբյաններ

Այս երգչուհու բախտը բերել է, բացի լավ քույր լինելուց՝ Մանեն նաև երգեր է գրում Սիլվայի համար: Նրանց դեպքում կարելի է այսպես ասել՝ Մանեն գրում է, իսկ Սիլվան՝ երգում:

Մայա և Սոֆյա Պողոսյաններ

Այս երկու շիկահեր գեղեցկուհիները գրեթե անբաժան են, քույրերը հաճախ են միասին ներկայանում տարբեր միջոցառումների: Մայան զբաղվում է բիզնեսով, իսկ Սոֆյան՝ նկարահանվում հեռուստասերիալներում: Նրանք նաև որպես մոդել են ներկայանում հայ մոդելավորողների ցուցադրություններին: Քույրերն ամուսնացած են, Մայան ունի որդի:

Իվետա և Մարիաննա Մուկուչյաններ

Գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրը՝ Մարիաննա Մուկուչյանը, հայտնի դիմահարդար է Գերմանիայում: Նա աշխատում է շատ հեղինակավոր ամսագրերի հետ: Մարիաննան հաճախ է զբաղվում Իվետայի կերպարով: Ի դեպ, Իվետան Freak տեսահոլովակում հենց քրոջ ստեղծած կերպարով է:

Լիլիթ  և Նարե Հովհաննիսյաններ

Լիլիթ Հովհաննիսյանը ընտանիքի նկարներ ոչ միշտ է հրապարակում, բայց շատերդ կհիշեք, երբ երգչուհին մասնակցում էր «Հայ Սուպերսթար» մրցույթին, նրա վարսերով զբաղվում էր քույրը` Նարեն:

Անդրե և Անուշ Հովնանյաններ

Ժամանակին երգիչ Անդրեի պրոդյուսերությամբ զբաղվում էր քույրը՝ Անուշ Հովնանյանը, ով ամուսնացել է և մեծացնում է իր դստերը: Անդրեն էլ հաճախ է լուսանկար հրապարում սիրելի զարմուհու հետ:

Յանա և Բելլա Դանիելյաններ

Հեռուստահաղորդավարուհի Յանա Դանիելյանի և նրա քրոջ՝ Բելլայի տարիքային տարբերությունը տասը տարի է: Յանան ընտանիքի փոքրն է:

Լիկա Լևոնյան և Յանա Շահգալդյան

Դերասանուհի Լիկա Լևոնյանն ունի հրուշակեղենի իր սեփական խանութը, նա ամուսնացած է դերասան Խորեն Լևոնյանի հետ և ունի որդի: Նրա քուրը՝ Յանան, հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանի կինն է: Նշենք, որ երկու քույրերն էլ վերցրել են իրենց ամուսինների ազգանունները:

 

Աղբյուր` BlogNews.am