Հասմիկ Կարապետյանը խորհրդավոր ֆոտոշարք է ներկայացրել և ազդարարել վերադարձի մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը դստեր ծննդից հետո ակտիվ գործունեություն չէր ծավալում: Սակայն երգչուհին արդեն ազդարարել է շոու-բիզնես իր վերադարձի մասին։

Instagram-ի իր էջում նա խորհրդավոր ֆոտոշարք է հրապարակել, որում կեցվածք է ընդունել Դեր Հովայի հետ։ ««Դու պիտի ապրես»։ Շուտով»,- լուսանկարները մակագրել է երգչուհին՝ ակնարկելով նոր երգի մասին, որը Դեր Հովայի հետ համատեղ ջանքերով է ստեղծվել։ Հիշեցնենք, որ Հասմիկ Կարապետյանի առաջնեկը՝ Տաթևը, ծնվել է 2016 թվականի դեկտեմբերին։

 

Աղբյուր` ArmDay.am