Արագ դիետա. 4 օրում նիհարեք 4 կիլոգրամով

Եթե ցանկանում եք արագ վերականգնել մարմնի անթերի տեսքը և ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա հետևեք այս սննդակարգին, որը տևում է 4 օր և որի արդյունքում կորցնում եք 4 կգ: Այս հատուկ սննդակարգին հետևելիս կարող եք օգտագործել առանց յուղի ձուկ և միս, կաթնամթերք (կեֆիր, յոգուրտ, թան, մածուն և կաթնաշոռ), բանջարեղեն, միրգ (բացի խաղողից և չիրից):

Նախաճաշին՝ ձու, սուրճ կամ առանց շաքարավազի թեյ:

Ընդմիջմանը՝ ցածր յուղայնության կաթնաշոռ, մածուն կամ մեկ բաժակ բանջարեղենի թարմ հյութ:

Ճաշին՝ հավ կամ ձուկ՝ (150 գր.), բանջարեղենային աղցան կիտրոնի հյութով, 1 միրգ կամ 150 գր. հատապտուղ:

Ընթրիքին՝ բուսական թեյ:

 

Աղբյուր` BlogNews.am