Երիտասարդացման ճապոնական գաղտնիք. դիմակ, որ կօգնի «ջնջել» տարիների հետքը դեմքից

Tert.am–ը գրում է.

Ճապոնական այս բաղադրատոմսը  օգնում է ջնջել տարիների հետքը դեմքից` ավելի երիտասարդ տեսք հաղորդելով մաշկին: Ինչպես նշում է Healthy Living House-ը` պատահական չէ, որ բրինձը անբաժան մասն է կազմում ճապոնական սննդակարգի: Այն հարուստ է վիտամին B-ով, որը նպաստում է  արյան շրջանառությանը, բջիջների վերականգնմանն ու աճին` կանխելով վաղաժամ ծերացումը:

Ճապոնական այս դիմակի օգտագործումից հետո դեմքի մաշկը դառնում է ավելի  բաց, փափուկ և թավշյա: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2-3 ճաշի  գդալ բրինձ, 1 ճաշի գդալ տաք կաթ, 1 ճաշի դգալ մեղր: Առաջին հերթին պետք է եփել բրինձը մինչև փափկի, ապա սառեցնել սառը ջրում: Այնուհետև ջրքամած բրնձին պետք է ավելացնել գոլ կաթը, այնուհետև մեղրը և լավ խառնել:

Դիմակը քսելուց առաջ պետք է դեմքը լվանալ, իսկ դիմակը դեմքին պետք է թողնել 3 րոպե, որից հետո դեմքը կարող եք լվանալ բրնձի  ջրով, որում այն հովացել էր: Բրնձի ջուրը ևս հարուստ է սնուցիչ նյութերով և հակաօքսիդանտներով:

 

Աղբյուր` BlogNews.am