Սպիտակուցային դիետա` 14 օրում մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Սպիտակուցային դիետան ավելորդ քաշից ազատվելու բավականին ճանաչված դիետա է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում սահմանափակել իրենց սնունդը: Սկզբունքը շատ պարզ է. օրգանիզմը ստանում է բավարար քանակությամբ սպիտակուցային սնունդ, սակայն առաջանում է ածխաջրածնային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է ճարպային հյուսվածքներում կուտակված պահուստային գլյուկոգենի օգտագործմանը: Նախ քաշը նվազում է հեղուկի քանակի նվազման հաշվին, այնուհետև էնեգիային ստացման համար  վատնվող  անհրաժեշտ նյութերի հաշվին:
Սպիտակուցային  սննդակարգի պահպանման դեպքում, քաղցի զգացողություն հազվադեպ է առաջանում, չնայած որ մի շարք մթերքներ այդ ընթացքում արգելված է օգտագործել: Նման սննդակարգի  շնորհիվ  հնարավոր է  մեկ շաբաթում նիհարել 5 կգ: Սակայն ինչպես նշում է fithacker.ru-ն, սույն հոդվածում նկարագրված է առավելագույնը 14 օրյա կուրսը: Նման կուրս հարկավոր է անցնել տարին 1 անգամ:
Երկշաբաթյա սննդակարգ նիհարելու համար
• 1-ին  օր
Օրական սննդակարգը՝  2  կամ  3  հատ ձու, հում մրգեր կամ բանջարեղեն:
• 2 –րդ օր
կարող եք ուտել 450–550 գրամ անյուղ կաթնաշոռ թթվասերի հետ և խմել 1 լիտր անյուղ կեֆիր:
• 3-րդ  օր
Օրվա ընթացքում համտեսեք հում մրգեր ու բանջարեղեն, կարող եք օգտագործել 1 լիտր կեֆիր և 1 լիտր թարմ քամած հյութ:
• 4-րդ օր
Ամբողջ օրվա համար անհրաժեշտ սննդակարգը. 500 գրամ հավի կրծքամիս և 1 լիտր կեֆիր:
• 5 –րդ օր
Միայն մրգեր ու բանջարեղեն:
• 6-րդ օր
400–500 գրամ կաթնաշոռ թթվասերի հետ ու 1 լիտր կեֆիր:
• 7 –րդ օր
Միայն մրգեր ու բանջարեղեն:
• 8 –րդ օր
Կարող եք ուտել 300 գրամ հավի անյուղ միս, 1 հատ ձու ու բանջարեղենային աղցաններ:
• 9 –րդ օր
Թարմ մրգեր, 150 գրամ անյուղ տավարի ծոգեխաշած միս, ձիթայուղով համեմված լոլիկով ու վարունգով աղցան:
• 10 –րդ օր
կարող եք օգտագործել 150 գրամ ցանկացած տեսակի ձուկ, 2 կտոր տարեկանի հաց, բուսական յուղով համեմված բանջարեղենային աղցան և 0.5 լիտր կեֆիր:
• 11 –րդ օր
2 հատ ձու, 150 գրամ տավարի շոգեխաշած միս, 4 կտոր տարեկանի հաց, բանջարեղենային աղցան ու 0,5 լիտր կեֆիր:
• 12 –րդ օր
1 լիտր կեֆիր ու ցանկացած քանակությամբ մրգեր ու բանջարեղեն:
• 13 –րդ օր
300 գրամ հավի միս, ցանկացած քանակությամբ բանջարեղեն, 2 հատ ձու:
• 14 –րդ օր
Դիետայի ավարտը. 4 հատ շոգեխաշած կարտոֆիլ, ցանկացած տեսակի մրգեր և կարող եք օգտագործել նաև 1 լիտր կեֆիր:
Սակայն այս դիետան ունի նաև հակացուցումներ: Այն չեն կարող օգտագործել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապող մարդիկ:
Ինչպես  քաշի նվազման համար օգտագործվող ցանկացած դիետայում, խորհուրդ է տրվում ընդունել  պոլուվիտամիններ ու խմել հնարավորինս շատ հեղուկ: Աշխատեք հատկապես ուշադիր լինել, թե դիետայի ընթացքում ինչ ըմպելիքներ եք օգտաագործում, ուշադրություն դարձրեք նաև նրանց բաղադրության ու կալորիականության վրա:

 

Աղբյուր` Tert.am Medicine