Լավագույն «աստղային» դիետաներն ու դրանց թերությունները՝ ըստ հայտնի սննդաբանի

Ավելորդ քաշի դեմ պայքարում համաշխարհային աստղերը հաճախ արդյունավետ, սակայն դաժան մեթոդներ են կիրառում, որոնց բացասական հետևանքները կարող են  ավելի շատ լինել, քան դրականները: Սննդաբան Քսենիա Սելեզնյովան  ներկայացրել է ամենատարածված դիետաներն ու դրանց թերությունները:

 

Նիկոլ Քիդման. դետոքսիկացիա

 

Related image

 

Դերասանուհին խորհուրդ է տալիս երկու շաբաթը մեկ օրգանիզմը մաքրել տոքսիններից: Այդ դեպքում նա երեք օր ոչինչ չի ուտում և խմում է միայն բուսական թեյեր ու թարմ քամած հյութեր: Քիդմանը վստահ է, որ դրանք ոչ միայն ազատում են ավելորդ կիլոգրամներից, այլև շատ առողջարար են:

 

Սննդաբանը նշում է, որ սա լավ միտք է, քանի որ դետոքսիկացիան շատ կարևոր է բոլորի համար, սակայն երեք օրվա ընթացքում հնարավոր չէ օրգանիզմն ամբողջությամբ մաքրել տոքսիններից, քանի որ համալիր մաքրման համար հարկավոր է գոնե 10-14 օր: Դետոքսիկացիան իսկապես կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն ոչ երեք օրում:

 

Միլա Յովովիչ. մեծ քանակությամբ հեղուկ

 

Related image

 

Միլա Յովովիչի սննդակարգի հիմքում մեծ քանակությամբ հեղուկն է: Դերասանուհին օրական երկու լիտր ջուր է խմում և նշում է, որ դա կազմվածքի պահպանման լավագույն մեթոդներից է:

 

Բժիշկ Սելեզնյովայի խոսքով՝ մեծ քանակությամբ հեղուկն իսկապես նպաստում է նիհարելուն, սակայն օրական երկու լիտր ջուր խմելն «դիետոլոգիական» ամենահայտնի սխալներից է: Բանն այն է, որ ջրի նորման շատ անհատական է: Օրինակ 145 կգ կշռող տղամարդուն ու 45 կգ կշռող բարեկազմ աղջկան չի կարող նույնքան հեղուկ հարկավոր լինել: Սակայն ջրի անհատական նորման որոշելը շատ հեշտ է: Սովորաբար մարմնի զանգվածի 1 կգ դիմաց հաշվվում է 30-40 մլ ջուր: Այսպիսով՝  70 կգ կշռով մարդը պետք է օրական խմի 2.1 լիտր ջուր (70×30 = 2100): Ընդ որում՝ ջրից բացի մյուս ըմպելիքները չեն հաշվվում:

 

Ջենիֆեր Էնիսթոն. մանկական սնունդ

 

Related image

 

Դերասանուհին տարբեր սննդակարգեր է փորձել, որոնցից մեկն էլ հիմնված է խյուսանման սննդի վրա: Նա դիետայի ամբողջ ընթացքում օգտագործում է միայն սմուզիներ, խյուս-ապուրներ և այլ ուտեստներ, որոնք պատրաստելիս հարկավոր է մանրացնել: Ընդ որում՝ այս սննդակարգը բացառում է յուղերն ու համեմունքները:

 

Սակայն, չնայած, որ սնունդը հարկավոր է լավ ծամել, հասուն մարդը չպետք է ստանա միայն մանրացրած սնունդ: Մարդու սննդակարգում պետք է լինեն նաև բանջարեղենից, մրգերից ու հացահատիկներից ստացված կոշտ մանրաթելեր: Բացի այդ, չի կարելի նաև սննդակարգից բացառել բուսայուղերը, քանի որ դրանք ճարպերը քայքայող վիտամինների ու հակաօքսիդանտների աղբյուր են:

 

Մելիսա ՄքՔարթի. ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետա

 

Image result for melissa mccarthy sexy

 

Հայտնի դերասանուհին ազատվել է 20 կգ ավելորդ քաշից՝ շնորհիվ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետայի, որի ժամանակ նա խստորեն սահմանափակում էր սնունդը:

 

Այս դիետան կարող է արդյունավետ լինել, սակայն այն խիստ վտանգավոր է օրգանիզմի համար: Սննդաբանի խոսքով՝ ոչ մի դեպքում չի կարելի հետևել նման սննդակարգին, քանի որ դա հակասում է բնության կանոններին: Մարդու սննդակարգում պետք է լինեն բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր ու ածխաջրեր: Խորհուրդ չի տրվում նաև երկար ժամանակ միայն սպիտակուցներ օգտագործել, քանի որ այդ դեպքում կարող է բարձրանալ արյան մեջ միզաթթվի մակարդակը: Հարկ է հիշել, որ ածխաջրերը էներգիայի աղբյուրն են և սննդակարգում դրանց քնակությունը սահմանափակելը վաղ թե ուշ կհանգեցնի նյարդային պոռթկման ու մի շարք այլ բարդությունների:

 

Աղբյուր` Tert.am Medicine