Հայրն աղաչում էր օգնել շնչահեղձ լինող երեխային, բայց ոչ ոք չէր կանգնում: Այդ ժամանակ հայտնվեցին երկու «հրեշտակներ»…

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Երբ փոքր երեխա ունես կյանքի անսպասելի, երբեմն նաև սարսափելի շրջադարձներն անխուսափելի են: Նրանք ովքեր փոքր քույր կամ եղբայր ունեն (էլ չեմ ասում սեփական երեխայի մասին) ծանոթ են շնչահեղձ լինող երեխայի ձայնին: Շատ դեպքերում , երբ անմիջապես օգնության են հասնում , դա լուրջ հետևանքներ չի ունենում: Բայց, երբ դեպքը պատահում է ճանապարհի մեջտեղում, երթևուկության ժամանակ՝ կարող է  բավական տխուր վերջանալ:

Այպիսի մի դեպք տեղի ունեցավ Ջորջիանո Միեռոյի և Խոսե Ռոդրիգեսի  և նրանց 10-ամսեկան  երեխայի հետ:

Երբ զույգը նկատեց, որ իրենց փոքրիկը շնչահեղձ է լինում, կոկորդում մնացածը դուրս բերելու նպատակով  իրենց մատները  խցկեցին երեխայի բերանը: Նրանք հույս ունեին, որ փոքրիկը այդ ձևով հետ կտա, բայց ապարդյուն: Զույգերը դուրս եկան ճամփեզր և սկսեցին խփել երեխայի մեջքին՝ շնչուղիները ազատելու նպատակով, բայց  դա էլ չօգնեց: Խոսեն ամեն կերպ փորձում էր կանգնեցնել անցնող մեքենաները և օգնություն խնդրել,  սակայն  բացի երկու հոգուց, որոնց հետագայում հայրը «հրեշտակներ» անվանեց, չկանգնեցին:

Դա տեղի ունեցավ, երբ նրանց մոտով անցնում էր կանչի շտապող շտապ օգնության մեքենան: Տեսնելով ճանապարհին կանգնած վախեցած զույգին, շտապ օգնության մեքենայի վարորդը կանգնեցրեց մեքենան, և  նրանից դուրս եկան երկու բժիշկ՝ Էմի Չեպեկը և Լին Ֆլոռեսը, որոնք անգամ  այդ տեղամասում   չէին աշխատում: Բայց այնուամենայնիվ այդ կանայք  օգնության հասան փոքրիկին և վերջին պահին փրկեցին  խեղդվելուց: Չնայած փոքրիկը շրթունքները դեռ կապույտ էին, բոլորը հանգիստ շունչ քաշեցին, երբ լսեցին նրա լացի ձայնը. Երեխայի շնչառությունը վերականգնվել էր:

Էմիի և Լինի միջամտությունը Խոսեի և Ջորջիանոյի համար իսկսկան հրաշք էր, և նրանք իհարկե ցանկացան վարձահատույց լինել: Տեղի լրատվական ծառայության օգնությամբ զույգը գտավ այդ երկու կանանց և իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց նրանց: Քանի որ շտապ օգնության բժիշկները իրավունք չունեն դրամական պարգև վերցնել, երեխայի ծնողները բժիշկների կողմից 400 $   նվիրեցին  բարեգործական հիմնադրամին: Իսկ բժիշկները նշեցին, որ այդ դեպքը նրանց թույլ տվեց ևս մեկ անգամ հիշել, թե ինչու են նրանք ընտրել հենց այդ մասնագիտությունը:

Այս դեպքը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է ուշադիր լինել մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Չէ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ որ պահ օգնության կարիք զգալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am