Ձեր եղունգները շերտավորվում կա՞մ կոտրվում են. Ահա ինչ է ուզում ասել Ձեր օրգանիզմը

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Արդյոք հայտնի է Ձեզ, որ «մանգան» բառը հին հունական «մոգություն» բառից է: Այս հանքանյութը արժանի է այդ անվանը:

Մանգանը օժտված է հակաօքսիդանտ հատկությամբ և անհրաժեշտ է ոսկորների աճի, վերքերի բուժման, օրգանիզմում երկաթի, ամինաթթուների, տարբեր վիտամինների՝ հատկապես B և C, լուծման համար:

Ահա ինչպես է նախանշաններով է ի հայտ գալիս օրգանիզմում մանգանի պակասը.

  • թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, քնկոտություն,
  • մազաթափություն,  եղունգների շերտավորում
  • կրիտիկական դեպքերում մանգանի պակասը կարող է հանգեցնել պարարիչի, կուրության, անպտղության և ջղաձգությունների:

Եթե Ձեզ մոտ նկատել եք մանգանի պակասի նախանշաններ, մի շտապեք դեղատուն: Այս հանքանյութի պակասը կարելի լրացնել օգտագործելով հետևյալ  մթերքները.

  1. Ծովային մթերքներ. Ծովախեցգետինը, կաղամարը, ծովային ձկները հարուստ են B վիտամինով և օմեգա-թթուներով: Անգամ ամենասովորական ծովատառեխը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամին, օմեգա-թթու և սելին:
  2. Ընկույզը և արևածաղիկը պարունակում են մեծ քանակությամբ մանգան, ինչպես նաև հարուստ են վիտամին E-ով, մագնեզիումով և պղնձով:
  3. Սպանախ. մեկ կապ սպանախը պարունակում է  վիտամին A-ի օրեկան և վիտամին k_ի 3 օրվա չափաբաժնին  համապատասխան քանակություն:
  4. ամբողջական հատիկներով մթերքները. դրանցից են՝ չմշակված շականակագույն բրիձը, վարսակը, բուլկուրը, կինոան և ցորենը: Բացի նրանից որ այս շիլաները պարունակում են մեծ քանակությամբ մանգան, նաև փոքրացնում են շաքարային դիաբետի, սիրտ–անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը
  5. Տոֆու: Այս սոյայի պանիրը շատ ավելի օգտակար է, քան կարող եք պատկերացնել: Բացի մանգանից այն իր մեջ պարունակում է կալցիում, պղինձ, երկաթ և յուղային թթու օմեգա-3:
  6. Լոբազգիները: Բոլոր լոբազգիները հարուստ եմ մանգանով և վիտամին C-ով:
  7. Սև թեյ: Օրգանիզմում մանգանի պակասը լրացնելու պարզագույն եղանակներից մեկը սև թեյ խմելն է:

 

Ինչպես երևում է լիարժեք դիետան կարող է փոխարինել դեղամիջոցներին և թանկարժեք կոսմետիկ միջոցներին: Կիսվեք այս հոդվածով Ձեր ծանոթների հետ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am