Համեղ դիետա. ինչպես կարտոֆիլի օգնությամբ 3 օրում 3 կգ նիհարել

Առհասարակ կարտոֆիլը չի համարվում դիետիկ մթերք, սակայն այդ «համբավը» կարտոֆիլը ձեռք է բերել այն պատճառով, որ մենք իրականում այնքան էլ լավ չգիտենք, թե ինչպես այն պատրաստել: Իր վնասակար հատկությունները կարտոֆիլը ձեռք է բերում թավայի մեջ յուղով կամ որևէ սոուսով տապակելիս: Այն կարտոֆիլը, որ մենք ամիսներով պահում ենք ձմռանն օգտագործելու նպատակով, իսկապես բարձր կալորիականություն ունի: Իսկ դա այն պատճառով, որ թարմ կարտոֆիլը չօգտագործվելով հետզհետե օսլա է հավաքում և բարձրացնում իր կալորիականությունը: Որպեսզի խուսափեք նրա գիրացնող հատկությունից, կերեք միայն թարմ կարտոֆիլ:
Կարտոֆիլի դիետա. կարտոֆիլի դիետաներն անթիվ-անհամար են: Օրինակ՝ չորսօրյա դիետան ենթադրում է, որ առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200 գ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին՝ աղցան (200 գ կարտոֆիլ, 1 ձու, սոխ և քացախ): Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:

 

Աղբյուր` ArmDay.am