Երգչուհիներ, ովքեր «գեղջկուհուց» գեղեցկուհու են վերածվել. ՖՈՏՈ

Անահիտ Սիմոնյան
Երգչուհի, մոդելավորող Անահիտ Սիմոնյանը սիլիկոնե տիկնիկի է վերածվել. վիրահատած քիթ, սիլիկոնե շուրթեր, տատու արված հոնքեր, սոլյարի…. և այս շարքն անվերջ կարելի է թվել: Այս երգչուհու անբնական գեղեցկությունն աչք է ծակում և քննարկման առարկա է դարձել հանրության շրջանում: Շատերը կարծում են, որ Անահիտ Սիմոնյանը չարաշահում է գեղեցկանալու արհեստական միջոցները, և նրան հաճախ «քայլող սիլիկոն» են անվանում:
Նանա
Հայաստանի ռաբիսի թագուհի տիտղոսակիր Նանան երբևէ աչքի չի ընկել ճաշակով և նրբաոճությամբ: Նանան լրջագույնս վերափոխել է իր արտաքինը: Բարակ հոնքերի փոխարեն այսօր տատու արած հոնքեր են, շուրթերը բոտեքս են արված, դեմքը ձգված է: Պլաստիկ միջամտությունների արդյունքում երգչուհին բացարձակ նման չէ ինքն իրեն: Վստահաբար կարելի է ասել, որ այս երգչուհին պլաստիկ միջամտությունների արդյունքում ոչ թե գեղեցկացրել, այլ ավելի կոպտացրել է իր դեմքը:
Ալլա Լևոնյան
Ծագումով Արարատի մարզից այս երգչուհին շոու բիզնես մուտք գործեց 90-ականների վերջին: Վտիտ, աչք չշոյող արտաքինով երգչուհին թեև որևէ պլաստիկ միջամտության չի դիմել, բայց կարողացել է խնամքի և կոսմետիկ միջոցների օգնությամբ կարգի բերել իր արտաքինը: Ալլա Լևոնյանը թեև երեք երեխա ունի, բայց նրա կազմվածքին կարելի է միայն նախանձել:
Եվա Ռիվաս
Եվա Ռիվասը Հայաստանում ճանաչում գտավ «Տաշիր» ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխություն-համերգների շնորհիվ: Հայրենիքում հայտնի դառնալուց քիչ անց այս երգչուհուն վստահվեց Հայաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում ներկայացնելու պատիվը: Եվա Ռիվասը ևս անցել է Անահիտ Սիմոնյանի ու Նանայի ճանապարհով. սիլիկոնե շուրթեր, կրծքեր, նկարած հոնքեր, արհեստական եղունգներ: Այս երգչուհին իր շլացնող հայացքի շնորհիվ կարող էր այսքան ջանք չթափել դեմքի կորեկցիայի վրա, քանի որ առանց մշտապես վառ գույների ներկված արհեստական շուրթերի էլ նա գեղեցիկ ու հմայիչ է:
Սոֆի Մխեյան
Երգարվեստ մուտք գործելու պահին նախկին պատգամավորի դուրս Սոֆի Մխեյանն աչքի ընկավ իր «մոխրագույն կերպարով»… Սակայն կարճ ժամանակ անց դուրս եկավ «ուսանողուհու կերպարից» և սկսել լրջագույնս զբաղվել իր արտաքին տեսքով: Ներկեց, ապա նաև կտրեց վարսերը, սկսեց կոսմետիկ միջոցներ օգտագործել, վառ գույներ օգտագործել շպարի ու հագուստի մեջ: Չնայած իր կտրուկ ոճային փոփոխություններին՝ հատկանշական է այն, որ Սոֆին որևէ պլաստիկ միջամտության չի դիմել: Սպորտային կազմվածքով երգչուհին այսօր անհամեմատ վառ կերպար է ձեռք բերել:
 
 Աղբյուր` BlogNews.am